
ԵՄ-ի ԱԳ նախարարները պահանջեցին Սիրիայի իրադարձությունների անկախ հետաքննություն անցկացնել

Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն ապրիլի 16-ին հավանություն են տվել քիմիական զինաթափման վերաբերյալ հայտարարությանը, որում կոչ են արել անցկացնել Սիրիայի իրադարձությունների անկախ հետաքննություն։
«Խորհուրդը վերստին հավաստում է, որ քիմիական զենքի կիրառումն անընդունելի է, միջազգային իրավունքի խախտում է եւ կարող է իրենից ներկայացնել ռազմական հանցագործություն կամ հանցագործություն մարդկության դեմ, եւ որ չի կարող լինել անպատժելիություն, եւ այդ ակտերի կատարման մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասված է նախարարների հավանությանն արժանացած եզրակացություններում:
«Խորհուրդն ընդգծում է, որ վերջին ցնցող հաղորդագրությունները Սիրիայից, որոնք պետք է շտապ եւ անկախ հետաքննության առարկա դառնան, միայն ամրապանդում են ԵՄ-ի ընդհանուր վճռականությունը»,- ասված է փաստաթղթում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: