Բաժիններ՝

Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ

Հունիսի 22-ից 28-ը Ֆրանսիայում անոմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան 2 հազար քաղաքացի։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այսօր առավոտյան Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը կհրապարակի հունիսի 22-ից 28-ն ընկած շաբաթվա ընթացքում մահացությունների թվի վերաբերյալ տվյալները, որը կազմում է մոտ 2,025 նոր մահվան դեպք», – ասել է Ռիստը։

Ֆրանսիայի առողջապահության նախարարը հավելել է, որ վերջերս տեղի ունեցած շոգի ժամանակ հանրապետությունում 45-ից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում մահացության ակնհայտ աճ է նկատվել։

Ֆրանսիան, ինչպես և Եվրոպայի մի շարք այլ երկրներ, վերջին օրերին պատված է անոմալ շոգով։ Ավելի վաղ երկրի օդերևութաբանական ծառայությունը դրա պատճառով եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ էր սահմանել 96 դեպարտամենտներից 72-ում։ Սա նոր ռեկորդ է դարձել։ Ջերմաստիճանը մոտեցել է 40 աստիճանի նշագծին, իսկ որոշ վայրերում նույնիսկ գերազանցել է այն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031