Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բարձր է գնահատել Ռուսաստանի ու Իրանի աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, հայտնում է Sana գործակալությունը: Նրա խոսքով՝ բոլոր ջանքերը, որոնք գործադրել են բարեկամ երկրները, պետք է տան իրենց պտուղները տարածաշրջանի ողջ բնակչությանն ու ամբողջ աշխարհին:
Թուրքիայում ձերբակալվել է ևս 10 մարդ՝ կապված Անկարայում շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունների հետ: Ինչպես հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ձերբակալելու համար հիմք են ծառայել Twitter-ում պայթյունների նախօրեին հրապարակված գրառումները:
Վրաց-թուրքական սահմանին ևս մեկ մաքսակետ կբացվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին՝ ելույթ ունենալով Թբիլիսիում անցկացվող «Մետաքսե ճանապարհ» ֆորումում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Հարավային Կովկասում Մոսկվան հակված կլինի համագործակցել Արևմուտքի հետ ԼՂ-ի հարցում, հատկապես ճնշում գործադրելով Ադրբեջանի նկատմամբ սահմանային ներխուժումները կանխելու համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է վիդեոնյութեր, որտեղ ցուցադրել է ռուս օդաչուների նոր ավիահարվածները ԴԱԻՇ-ի առանցքային օբյեկտներին, հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Ալի Քեմալ Այդընը հուսով է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի օդային տիրույթը խախտելու կրկնություն այլևս չի լինի:
Ներգաղթյալների ապաստան տրամադրելը գլոբալ պատասխանատվություն է, իսկ աշխարհագրորեն մոտ լինելը վճռորոշ գործոն չէ այդ հարցում, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Ջեբխատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները խաղաղ բնակիչների զանգվածային սպանություն են իրականացրել Սիրիայի Հոմս նահանգի Տեերմալյա բնակավայրում, հայտնում է սիրիական լրատվական Champress պորտալը:
NBA-ի նախկին աստղ, 35-ամյա բասկետբոլիստ Լամար Օդոմի նախկին կինը՝ ռեալիթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանը ստիպված կլինի որոշումներ կայացնել կոմայի մեջ հայտնված նախկին ամուսնու առողջական վիճակի վերաբերյալ, հայտնում է CNN-ը:
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանի քիչ առաջ հրապարակեց Դողու Փերինչեքի գործով վճիռը, ըստ որի՝ շվեյցարական դատարանը սխալ է վարվել Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկելով, սակայն Հայոց ցեղասպանության մասով ոչ հայանպաստ մի շարք ձևակերպումներ վճռից հանվել են կամ խմբագրվել Հայաստանի օգտին, այսինքն՝ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ չի դրվում:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանից պահանջելու է 1 տրլն դոլարից ոչ պակաս գումար Ղրիմի ու Դոնբասի համար, հայտնում է «Կոմսոմոլյսկայա պրավդան»:
Հոկտեմբերի 15-16-ը Թբիլիսիում առաջին անգամ անցկացվում է «Մետաքսի ճանապարհ» ֆորումը, որը հրավիրվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ, հայտնում է apsny.ge-ն:
Ստրասբուրգում ավարտվեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական նիստը. Եվրոպական դատարանի Մեծ պալատը հրապարակեց իր վճիռը, ըստ որի՝ թուրք քաղաքական գործչին քրեական պատասխանատվության ենթարկելու որոշումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (արտահայտման ազատություն): Այս մասին տեղեկացնում է «Հյուրիեթը»:
«Տարիներ շարունակ մենք համոզում ենք, ապացուցում ենք իրանական կողմին, որ Հայաստանը շատ լավ բիզնես հարթակ է թե՛ ԱՊՀ տարածք, թե՛ այսօր արդեն Եվրոպա ապրանքներ ու ծառայություններ անցկացնելու համար»:
Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ համակարգող խորհրդի նիստն արդյունավետ ընթացք է ունեցել՝ մասնակիցները կառուցողական մթնոլորտում կարողացել են քննարկել ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխան գերատեսչությունների կողմից մինչ այժմ իրականացված համատեղ աշխատանքներն ու քննարկվող ոլորտում համագործակցության, գործողությունների համակարգման մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները:
Իրանը ցուցադրել է հրթիռների արտադրության իր ստորերկրյա գործարանները: Լուսանկարները հրապարակված են FARS գործակալության կայքում:
Անկարայի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 99-ի, հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցում է 300-ից ավելի գործարար Հայաստանից և Իրանից (շուրջ 80 գործարար):
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ոչ կառուցողական» է անվանել այն, որ ԱՄՆ-ը հրաժարվել է ընդունել ռուսական պատվիրակությանը, որը ցանկանում էր քննարկել Սիրիայում համագործակցությանն առնչվող հարցեր, սակայն հայտարարել է, որ Մոսկվան նախկինի պես բաց է երկխոսության համար:
Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ՌԴ արտգործնախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովին:
«Համաձայնություններ ունենք երկու պետությունների միջև, սպասում ենք, որ մեզ աջակցեն, որովհետև մեր ընկերությունը սեփական է և կարիք կա, որ երկու երկրների՝ թե՛ իրանական, թե՛ հայկական կառավարություններն էլ աջակցեն: Մենք հովանավորներ ունենք դրսից ներդրումների համար, ուզում ենք, որ օրենքներով օգնեն մեզ, որ կարողանանք ծրագիրն իրականացնել»:
Սիրիայի կառավարական բանակն այսօր Հոմս նահանգի հյուսիսում ձեռնամուխ է եղել լայնամասշտաբ ռազմական օպերացիայի, RIA Novosti-ն՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին:
«Բարենպաստ պայմաններ են ստեղծվել ներդրումների և տարբեր ոլորտներում համագործակցության համար՝ օդային հաղորդակցության, տրանսպորտի, գյուղատնտեսության, անասնապահության, հիդրոէներգետիկայի, նոր տեխնոլոգիաների, հանքերի, նավթի, գազի և այլ ոլորտներում: Դա շատ գրավիչ է մասնավոր սեկտորի համար և շատ մատչելի են այդ ոլոտները»,- ասաց Հ. Չիթչանը:
Ադրբեջանի իշխանությունները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն երկրում կրոնական ազատությունների հաստատման նպատակով, ասված է Միացյալ Նահանգների Կրոնական ազատությունների հանձնաժողովի հրապարակած զեկույցում: Զեկույցում ներկայացված են կրոնական ազատությունների ապահովման հետ լուրջ խնդիրներ ունեցող երկրները:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱՄՆ-ը հրաժարվել էր ընդունել Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակությանը՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ:
Եկեղեցու հավատացյալները մի քանի ժամ ծեծել են երկու պատանիների Նյու Յորք նահանգի Նյու Հարթֆորդ քաղաքի եկեղեցում՝ նրանց ստիպելով խոստովանություն անել:
Արտգործնախարարները կքննարկեն բազմապլանային համագործակցության հետագա զարգացման խնդիրներն ու ԱՊՀ շրջանակում արտաքին քաղաքական կոորդինացիայի խորացման հարցերը:
Անկարայի դատարանը երեկ որոշում է կայացրել արգելել թուրքական ԶԼՄ-ներին տեղեկություններ հրապարակել շաբաթ օրը Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին:
Երուսաղեմում դարձյալ մի քանի հարձակում է տեղի ունեցել իսրայելցիների վրա, չնայած այն բանին, որ իսրայելական ոստիկանությունը բանակի օգնությամբ սկսել է Արևելյան Երուսաղեմի որոշ շրջաններում ուժեղ հսկողություն իրականացնել պաղեստինցիների իրականացրած հարձակումներից հետո:
Ինչպես ժողովուրդն է ասում` «Հաչան շունը կծան չի լինում…»: Բայց մենք սպասում ենք, պատերազմ չենք ուզում, բայց սպասում ենք… Այդ ժամանակ էլ կտեսնենք, թե ով ով է, ով ինչի է ընդունակ…