Բաժիններ՝

ԵՄ-ի խորհուրդը Սիրիային ավիահարվածներ հասցնելու «ըմբռնում է հայտնել»

Եվրամիության խորհուրդը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիային ավիահարվածներ հասցնելու «ըմբռնում է հայտնել»՝ համաձայնելով, որ դրանց նպատակն է եղել «քիմիական զենքի հետագա կիրառման կանխումը»:

Այս մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մակարդակով Եվրամիության խորհրդի՝ ապրիլի 16-ին Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանն ընդունված հայտարարության մեջ։

«Եվրամիության խորհուրդն ըմբռնում է հայտնում, որ Սիրիայում քիմիական զենքի օբյեկտներին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ուղղորդված հարվածները հատուկ միջոցներ էին, որոնց միակ նպատակը սիրիական վարչակարգի կողմից սեփական ժողովրդին սպանելու համար քիմիական զենքի եւ քիմիական նյութերի օգտագործման կանխումն է»,- ասված է փաստաթղթում:

Բացի դրանից, ԵՄ-ի խորհուրդը նաեւ հայտարարել է Սիրիայի խնդրի ռազմական լուծման անհնարինության մասին եւ դատապարտել է կառավարական զորքերի կողմից մարտական գործողությունների շարունակումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս