Բաժիններ՝

Տոկիոյում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում

Ճապոնիայի Տոկիո մայրաքաղաքի պրեֆեկտուրայում հուլիսի 23-ին օդի ջերմաստիճանը գերազանցել է Ցելսիուսի 40 աստիճանը, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է դարձել դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այս մասին հաղորդել է Ճապոնիայի Ազգային օդերեւութաբանական վարչությունը:

Ռեկորդը գրանցվել է Օմե քաղաքում՝ մայրաքաղաքի պրեֆեկտուրայի արեւմուտքի լեռնային շրջանում: Ջերմաչափի սյունն այնտեղ հասել է Ցելսիուսի 40,8 աստիճանի: Մինչդեռ Տոկիոյին հարեւան Սայտամայի պրեֆեկտուրայի Կումագայա քաղաքում ջերմանստիճանը բարձրացել է մինչեւ 41,1 աստիճան: Ճապոնիայում դա ջերմաստիճանային բացարձակ ռեկորդ է դարձել վիճակագրություն վարելու ամբողջ ընթացքում:

Օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ ամբողջ երկրում դիտարկման 927 կետերից 148-ում հուլիսի 23-ին ցերեկային ջերմաստիճանը գրանցվել է 35 աստճանից բարձր: Շոգի պատճառով Ճապոնիայում մինչ այժմ զոհվել է ավելի քան 20 մարդ, եւս մի քանի տասնյակ հազարը հոսպիտալացվել է: Տուժածների մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք հաճախ չեն հետեւում, թե իրենք որքան երկար են գտնվում դրսում կամ տանն օդորակիչները չեն միացնում խնայողության նպատակով: Անցյալ տարի շոգի պատճառով երկրում զոհվել է 44 մարդ, տասնյակ հազարավորները հայտնվել են հիվանդանոցներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031