
«Եղե՛ք զգույշ». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին լուրջ հետեւանքներով է սպառնացել այն դեպքում, եթե նա սպառնա Վաշինգտոնին:
«Երբեք մի՛ սպառնացեք Միացյալ Նահանգներին, թե չէ դեմ կառնեք այնպիսի հետեւանքների, որոնց երբեք չեք հանդիպել ձեր ամբողջ պատմության ընթացքում: Մենք այլեւս այն երկիրը չենք, որը հավանություն տա ձեր անմիտ խոսքերին, բռնությանը եւ մահերին: Եղե՛ք զգույշ»,- հուլիսի 22-ին գրել է Սպիտակ տան տերը Twitter-ում։ Անցյալ տարվա սեպտեմբերին ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից՝ Թրամփը Իրանը համարել է «վտարակ-երկիր, որը գլխավորապես բռնություն, արյունահեղություն եւ քաոս է արտահանում»:
Մայիսի 8-ին Թրամփը հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ պլանից՝ այն գործարքից դուրս գալու մասին, որը սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդրի համապատասխան պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ Եվրամիության սահմանած միակողմանի սահմանափակիչ միջոցների վերացման փոխարեն:
Ինչպես հուլիսի 22-ին հայտնել է IRNA գործակալությունը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թեհրանում Իրանի արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ին նախազգուշացրել է Իսլամական Հանրապետության դեմ պատերազմից՝ Թրամփին խորհուրդ տալով «չխաղալ կրակի հետ»: Ռոուհանին ըստ որում հավելել է, որ իրանցի ժողովուրդը «երբեք ոչ մեկի առաջ գլուխ չի խոնարհի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: