
Վիետնամում 14 մարդ է զոհվել հեղեղումներից

Վիետնամի կենտրոնական մասում 14 մարդ է զոհվել հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումներից, եւս մեկն անհայտ կորածէ համարվում: Այդ մասին հայտնել է VnExpress առցանց թերթը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Տեղատարափներն սկսվել են դեկտեմբերի 8-ին: Ինչպես հայտնել է տարերային աղետների նախազգուշացման եւ դրանց հետեւանքների վերացման կոմիտեն, տարերքից առավել շատ տուժել է Բինդինի նահանգը, որի վեց բնակիչներ հեղեղումների զոհ են դարձել: Իշխանությունների տվյալներով՝ արածաշրջանում տասնյակ հազարավոր տներ են ջրասույզ եղել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: