Բաժիններ՝

ԱՄՆ-ի օդուժի Hawker Hunter կործանիչ է օվկիանոսն ընկել Հավայիի նահանգում. Associated Press

Hawker Hunter կործանիչը, որը մասնակցում էր ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի ստորաբաժանման վարժանքներին, դեկտեմբերի 12-ին օվկիանոսն է ընկել Հավայիի նահանգում: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Նրա տվյալներով՝ կործանիչը վարում էր քաղաքացիական անձ, որն Ազգային գվարդիայի հետ կնքված պարտավորագրով մասնակցում էր Sentry Aloha վարժանքներին: Ընդամենը դրանցում գործի են դրված շուրջ 800 մարդ եւ 30 ինքնաթիռ:

Hawker Hunter-ը օվկիանոսն է ընկել Օահու կղզու շրջանում, որի վրա տեղավորված է Հավայիի մայրաքաղաք Հոնոլուլուն: Աղետյալ ինքնաթիռի օդաչուին հաջողվել է փրկել, նա հոսպիտալացված է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31