Բաժիններ՝

Ֆրանսիայի իշխանությունները կոչ են արել ցուցարարներին հրաժարվել դեկտեմբերի 15-ի բողոքի ակցիաներից

Ֆրանսիայի կառավարությունը կոչ է անում «դեղին բաճկոնավորների» շարժման մասնակիցներին Ստրասբուրգում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ ցույցեր չանցկացնել առաջիկա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 15-ին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն՝ ելույթ ունենալով C News հեռուստաալիքի եթերում:

«Ներկա փուլում մենք որոշում չենք ընդունել արգելել «դեղին բաճկոնների» ցույցերը, որոնք պետք է տեղի ունենան շաբաթ օրը, բայց մենք կոչ ենք անում բողոքողներին՝ խելամիիտ գտնվել ու չանցկացնել ցույցեր»,- ասել է Գրիվոն: «Ցասումն արտահայտվել է, եւ այն լսել են: Էմանուել Մակրոնը պատասխանել է դրան,- ընդգծել է կառավարության ներկայացուցիչը:- Այժմ երկխոսության եւ կարծիքների փոխանակման ժամանակնէ»: «Ազգը Ստրասբուրգում տեղի ունեցած սարսափին կարող է պատասխան տալ միայն իր միասնությամբ»,- հայտարարել է նա:

Հրազենով զինված տղամարդը դեկտեմբերի 11-ի երեկոյան հրաձգություն է սարքել Ստրասբուրգի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում: Վերջին տվյալներով՝ հարձակման զոհ Է դարձել երկու մարդ, 14 հոգի վիրավորվել է: Ոստիկանությանն առայժմ չի հաջողվել բռնել հրաձիգին: Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտում են որպես ահաբեկչական գործողություն: Կասկածյալը ծագումով Ստրասբուրգից 29-ամյա տղամարդ է Շերիֆ Շ. անունով: Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ ավելի վաղ նա ձերբակալման էր ենթակա սպանության հետ առնչության կասկածանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս