Բաժիններ՝

ԱՄՆ-ի Ազգային գեղարվեստական պատկերասրահն առաջին անգամ կին է գլխավորել

ԱՄՆ-ի Ազգային գեղարվեստական պատկերասրահի տնօրենի պատոնը հաստատության 77-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ կին է զբաղեցրել: Հոգաբարձական խորհրդի որոշմամբ Վաշինգտոնում գտնվող այդ գեղարվեստական թանգարանի ղեկավար է նշանակվել Քեյուին Ֆելդմենը։

Նա կդառնա պատկերասրահի՝ թվով հինգերորդ տնօրենը եւ կփոխարինի Էռլ Փաուելին, որն այդ պաշտոնն զբաղեցնում էր 1992 թվականից: Ինչպես հայտնել է պատկերասրահի մամուլի ծառայությունը, Ֆելդմենը նոր տեղում աշխատանքի կանցնի մարտի 11-ին: 2008 թվականից մինչ օրս Ֆելդմենը գլխավորել է Մինեապոլիսի Արվեստի ինստիտուտը: Խոսքը վերաբերում է խոշոր գեղարվեստական թանգարանին, որը գտնվում է Մինեապոլիսում (Մինեսոտայի հյուսիսային նահանգ):

Պատկերասրահի նոր տնօրենը 52 տարեկան է, կրթութամբ նա հնագետ է: Դրա հետ մեկտեղ նա ունի մագիստրոսի աստիճան արվեստագիտության բնագավառում: ԱՄՆ-ի Ազգային գեղարվեստական պատկերասրահի հավաքածուն բաղկացած է արվեստի ավելի քան 150 հազար ստեղծագործություններից՝ հիմնականում արեւմտյան: Տարեկան այնտեղ այցելում է ավելի քան 5,2 միլիոն մարդ:

Ամերիկյան մասնագիտացված մամուլի տվյալների համաձայն՝ պատկերասրահը մտնում է աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելողների տասնյակը: Պատկերասրահի հաստիքակազմում հազարից ավելի աշխատակից կա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս