Թուրքիան կառուցում է իր 9-րդ ռազմածովային բազան

Թուրքիայում կառուցվելու է 9-րդ ծովային ռազմաբազան։ Այս երկիրն արդեն ունի ռազմածովային բազաներ Ստամբուլում, Գյոլջուքում, Աքսազում, Ֆոչայում, Էրեղիլում, Մերսինում, Իսկենդերունում, և Չանաքքալեում:

Նոր ռազմածովային բազան կհիմնվի Տրապիզոնի Սյումենե քաղաքում։ Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարությունն արդեն սկսել է բազայի շինարարական աշխատանքները։

Չամբուրնու նավահանգստի մոտ կառուցվելիք բազայում ծառայություն կիրականացնեն 200 զինվոր և 400 քաղաքացիական անձ։

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31