
Լավրովը Բաքվում կհանդիպի Ալիևի և Մամեդյարովի հետ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 13-14-ին Բաքու այցի շրջանակում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահը, հանդիպումը կկայանա այսօր, պլանավորված է այսօր: Բացի այդ, հանդիպում կկայանա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, կողմերը կքննարկեն երկկողմ փոխգործակցության հանգուցային ասպեկտները, տարածաշրջանային ու միջազգային օրակարգը»,- ասել է Զախարովան բրիֆինգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: