Բաժիններ՝

Խորհրդարանի կողմից ԵՄ-ի հետ Մեյի գործարքի մերժումը սպառնալիքի տակ կդնի Brexit-ը. Ջերեմի Հանթ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հունվարի 11-ին այն կարծիքն է հայտնել, որ բրիտանական խորհրդարանի կողմից ԵՄ-ից դուրս գալու պայմանների վերաբերյալ կառավարական համաձայնագրի մերժումն անմիջական սպառնալիքի տակ կդնի Brexit-ի իրագործումը։

Այս հայտարարությամբ նա ցանկացել է համոզել ժողովրդական ընտրյալներին՝ հունվարի 15-ին Համայնքների պալատում պաշտպանել Բրյուսելի իշխանությունների հետ վարչապետ Թերեզա Մեյի համաձայնեցրած գործարքը:

«Եթա այդ գործարքը մերժվի, ապա առավել հավանականը կլինի Rrexit-ի կաթվածահարումը: Եվ եթե դա պատահի, ապա ոչ ոք չգիտի՝ ինչ տեղի կունենա հետո: Մեծ է այն վտանգը, եւ դա մտահոգում է մարդկանց, որ մենք չենք կարողանա իրականացնել այն, ինչի օգտին քվեարկել է ժողովուրդը»,- նշել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը, որի ուղերձը եթերում ցուցադրել է Sky News հեռուստաալիքը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտպանել է ուղղումները ֆինանսների մասին օրինագծում, որոնք սահմանափակում են առանց հատուկ պայմանագրի Եվրամիությունից դուրս գալու նախապատրաստման ծախսերը: Ենթադրվում է, որ դուրս գալու նման մոդելին դեմ են արտահայտվել պահպանողականների կուսակցության անդամները՝ չնայած իրենց վարչապետի ծրագրին:

Ֆինասների նախարար Ռոբերտ Ջենրիկը հայտարարութուն է արել այդ կապակցությամբ եւ ընդգծել, որ Մեծ Բրիտանիան այսպես թե այնպես մարտի 29-ին դուրս կգա Եվրամիության կազմից: Խորհրդարանը, նրա կարծիքով, հասավ այն բանին, որ երկիրն ավելի վատ կպատրաստվի դուրս գալուն: Համայնքների պալատի ղեկավար Անդրեյ Լիդսոմը նախօրյակին հայտարարել է, որ բրիտանական կառավարությունը համաձայնել է երեք օրվա ընթացքում ապագա գործողությունների պլան ներկայացնել այն դեպքում, եթե պատգամավորները հունվարի 15-ին նշանակված քվեարկության ընթացքում մերժեն Brexit-ի պայմանների շուրջ գործարքի նախագիծը:

Հունվարի 9-ին ժողովրդի ընտրյալները 308 ձայնով՝ ընդեմ 297-ի, հանդես են եկել հօգուտ այն բանի, որ այլընտրական գործողությունների ծրագիրը ներկայացվի եռօրյա ժամկետում, այլ ոչ թե երեք շաբաթվա ընթացքում, ինչպես Թերեզա Մեյի կառավարությունը մտադրվել էր անել սկզբնապես:

Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հունվարի 10-ին վերստին կոչ է արել արտահերթ համընդհանուր ընտրություններ նշանակել, եթե կառավարությունը չկարողանա խորհրդարանից հասենել Brexit-ի շուրջ գործարքի ընդունման: Ընդսմին նա ընդգծել է, որ այդ տարբերակը պետք Է ավելի նախընտրելի լինի, քան ԵՄ-ի հետ հարաբերությունների շուրջ կրկնական հանրաքվեի անցկացումը:

Միաժամանակ, ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, Թերեզա Մեյի ներկայացուցիչը հունվարի 10-ին տեղեկացրել է, որ վարչապետը մտադիր է Brexit-ի շուրջ գործարքի պայմանների վերաբերյալ Եվրամիության կողմից լրացուցիչ երաշխիքներ ստանալ, նախքան այն պատգամավորներին կներկայացվի հունվարի 15-ին: Ներկայում Համայնքների պալատում ընթանում են բանավեճեր՝ նվիրված առաջիկա քվեարկությանը: Դրանք սկսվել են հունվարի 9-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս