
Արգենտինայում հանրահավաքներ ու երթեր են անցկացվել կանանց նկատմամբ բռնության դեմ

Արգենտինայում հունիսի 3-ին հանրահավաքներ ու երթեր են անցկացվել կանանց նկատմամբ բռնության դեմ: Այդ մասին հայտնել է TN հեռուստաալիքը:
Աղջիկները, կանայք ու տղամարդիկ հավաքվել էին, մասնավորապես, Բուենոս Այրեսի կենտրոնում, պարզելով ցուցասպաստառներ՝ «Ոչ մեկով պակաս» (Ni una menos) մակագրություններով. սա Արգենտինայում այն ընդգրկուն շարժման կարգախոսն Է, որը հանդես է գալիս ի պաշտպանություն կանանց:
Այն նման բազմամարդ միջոցառումներ է կազմակերպում արդեն հինգերորդ տարին անընդմեջ:
Հանրահավաքի մասնակիցների վրա կային կանաչ ու մանուշակագույն հագուստի տարբեր դետալներ: Առաջինը խորհրդանշում է անհամաձանյությունը երկրում աբորտների արգելմանը, երկրորդը բռնության դեմ պայքարի խորհրդանիշն է եւ շարժման գույնը:
Արգենտինայի Գերագույն դատարանին առընթեր Կանանց գործերի վարչության տվյալների համաձայն՝ 2018 թվականին 278 կին է սպանվել գենդերային հողի վրա:
56 տոկոս դեպքերում նրանք զոհվել են իրենց ներկայիս կամ նախկին զուգընկերոջ, ամուսնու, փեսացուի ձեռքով, 15 տոկոսն սպանվել է ազգականների կողմից: Հանցագործությունների մեծ մասը (66 տոկոսը) կատարվել է տանը: Զոհերի 25 տոկոսը 25-ից 34 տարեկան էր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: