Այսօր Սիրիայի Ղամիշլի քաղաքում մի քանի պայթյուններ են հնչել, վերջինը՝ մեկ ժամ առաջ Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում։
Գանայի Հանրապետությունը Սերբային ծանուցել է ինքնահռչակ Կոսովոյի անկախության՝ իր ճանաչումը հետկանչելու մասին՝ դառնալով 16-րդ երկիրը, որն այդ կերպ է վարվել:
Բլոգեր Դեն Բիլզերյանը, որը նաև հայտնի է որպես «Instagram-ի թագավոր», հայտարարել է 2024 թվականին Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է նոյեմբերի 11-ին Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Տեր Աբրահամ քահանա Պետոյանի սպանության պատասխանատվությունը: Ինչպես տեղեկացում ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Rudaw հեռուստաընկերությունը:
Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին: Ինչպես հաղորդում է Հալեպի «Գանձասար»-ը, Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:
Կուբանի Կրոպոտկին քաղաքից դպրոցականների զանգվածային հոսպիտալացման դեպքերի մեծամասնության պատճառը նորովիրուսն է:
Կրասնոդարի երկրամասի Կրոպոտկին քաղաքից դպրոցականների թվաքանակը, որոնք թունավորման ախտանիշներով դիմել էին բժշկական օգնության, 57-ից ավելացել է մինչեւ 65:
Իսպանիայի պահպանողական ժողովրդական կուսակցության առաջնորդ Պաբլո Կասադոն հայտարարել է, որ երկիրն այլեւս չի կարող ապրել առանց կենսունակ կառավարություն ձեւավորելու, նա կոալիցիա կազմելու պատրաստակամություն է հայտնել եւ նույն բանն սպասում է Սոցիալիստական կուսակցությունից:
Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարությունն (ԱԻՆ) օգնության է դիմել ռուսաստանցի գործընկերներին հանրապետության դժվարամատչելի լեռնային մասում անտառային հրեդեհների մարման գործում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում:
Նոյեմբերի 11-ին Թուրքիան սկսել է արտաքսել օտարերկրացի ահաբեկիչներին:
Հոնկոնգի իրավապահ մարմինների աշխատակիցներն անցյալ շաբաթ ձերբակալել են փողոցային անկարգությունների 266 մասնակիցների:
«Մենք շարունակելու ենք պնդել, որպեսզի մաքսիմալ օպերատիվ, մաքսիմալ արագ կերպով սիրիական բանակը զբաղեցնի իր պետության ողջ տարածքը»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ասաց պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հուշագրի տեքստը գրեթե համաձայնեցված է»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ասաց պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով բիոլոգիական անվտանգությանը վերաբերող հայ-ռուսական հուշագրի մշակման աշխատանքներին:
«Փորձում ենք այնպես անել, որ խնդիրները հաղթահարվեն»,- քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկած ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, որոնք ունի Հայաստանի Հանրապետությունը:
Բրազիլիան կարող է մասնակցել ՕՊԷՔ+-ի երկրների՝ դեկտեմբերի 6-ին Վիեննայում կայանալիք նիստին, որտեղ կքննարկվեն 2020 թվականի մարտից հետո ընկած ժամանակամիջոցում դաշինքի հանույթի մակարդակը:
Հնդկաստանի զինված ուժերը 100 հազար զինծառայողներ են տեղաբաշխել Քաշմիրի հնդկական եւ պակիստանյան գոտիները բաժանող վերահսկողության գծի երկայանքով:
Դամասկոսը մտադիր չէ Եվրոպայի երկրների հետ համագործակցել անվտանգության ոլորտում եւ այն ահաբեկիչներին հակազդելու գործում, որոնք ԵՄ են փախչում Սիրիայից: Այդ մասին հայտարարել է արաբական հանրապետության նախագահ Բաշար Ասադը:
«Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատավորների նկատմամբ ճնշումներ են գործադրվում». РЕН ТВ-ի անդրադարձը
Հնդկաստանի արեւելյան մասում առնվազն տասը մարդ է զոհվել «Բուլբուլ» («Սոխակ») ցիկլոնի հետեւանքով, որը նոյեմբերի 10-ին մոլեգնում էր Ինդոստան թերակղզու հյուսիսարեւելյան ափին:
Հոնկոնգի ոստիկանությունը հաստատել է, որ բողոքողներին ցրելու գործողության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները հրաձգային զենք են կիրառել քաղաքի երեք շրջաններում, որի արդյունքում մեկ մարդ վերքեր է ստացել:
Հյուսիսկորեա-ամերիկյան երրորդ գագաթնաժողովը հնրավոր է սոսկ երկու երկրների միջեւ աշխատանքային մակարդակով երկոսության հաջող զարգացման դեպքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուրանի հարստացման մասին Իրանի որոշումը շատ վատ քայլ է համարել երկու երկրների միջեւ հարաբերությունների համար:
Կուրսկի մարզի Պրիստեն ավանում նոյեմբերի 11-ի առավոտյան հրդեհ է բռնկվել մասնավոր տանը, որտեղ ապրում էր չորս երեխաներ ունեցող ընտանիք:
ԱՄՆ-ն անհանգստացած է Իրաքում տեղի ունեցող անկարգություններից եւ երկրի իշխանություններին կոչ է անում անցկացնելու ընտրություններ՝ բռնությունը դադարեցնելու համար:
Միացյալ Նահանգները հետեւում են Բոլիվիայում իրադարձությունների զարգացմանը եւ երկրի նախագահ Էվո Մորալեսի պաշտոնաթողությանը՝ բոլոր կողմերին կոչ անելով ձեռնպահ մնալու բռնությունից:
Ռեփեր Քայնե Ուեսթը հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականին անցկացվող ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Այս մասին, news.ru-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է Նյու-Յորքում անցկացվող Fast Company ամենամյա փառատոնի ժամանակ։
Թուրքիան 2016թ. հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից ի վեր իր կողմից հետախուզվող 1000-ից ավել մարդու վերաբերյալ ծանուցում է ուղարկել Գերմանիայի Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Interpol) գրասենյակին:
Ադրբեջանի մարտական դիրքերում շինարարական և ամրացման աշխատանքների տեսանկյունից որևէ արտառոց բան չի կատարվում, որը նախկինում չի արվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը:
Ռուսաստանցի մասնագետների մասնակցությամբ Իրանում նոյեմբերի 10-ին սկսվել է Բուշերի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը։
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 5,9 միլիոնը, ինչը 15 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: