Թուրքական «Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին իր սյունակում անդրադարձել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից ստեղծվելիք նոր կուսակցությունների վերաբերյալ կուլիսային խոսակցություններին:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գնացքը դուրս էընկել ռելսերից, զոհվել է առնվազն 50 մարդ:
Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցումը եւ ուղեւորությունների սահմանափակումները:
Եվրախորհրդարանը (ԵԽ) հանդես կգա Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետի հետաձգման օգտին, եթե դա կկանխի Brexit-ն առանց գործարքի կամ պահանջվի բրիտանական խորհրդարանի ընտրությունների անցկացման համար:
«Կարծում եմ՝ հաշվի է առնվել նաև ընդհանուր առմամբ նրա կոշտ և ագրեսիվ կեցվածքը, որովհետև ԱՄՆ նախագահը, ըստ ամերիկյան մամուլի, նրան մի քանի անգամ մեղադրել է նրանում, որ Բոլթոնը ցանկանում է բոլոր երկրներին ռմբակոծել, իսկ ԱՄՆ նախագահին ներկայումս, ինչպես երևում է, դա պետք չէ»:
Greenpeace-ի բնապահպանական ակտիվիստները երկրորդ օրն է, ինչ նստած են Գդանսկի նավահանգստային ամբարձիչների վրա՝ արգելափակելով ներմուծված ածխի բեռնաթափումը:
Առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու գաղափարն այսօր հետաքրքրություն չի առաջացնում դաշինքում:
«Չէ՞ որ ինչ-որ ժամանակ մենք բոլորս միասնական ընտանիք ենք եղել: Մենք շատ ընդհանուր բաներ ունենք, դա վերաբերում է նաև հետսովետական պետությունների զինված ուժերի որոշակի հավասարակշռությանը: Ուստի մենք վարում ենք չափազանց մտածված և հավասարակշռված քաղաքականություն՝ ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը ՀԱՊԿ-ում»,- ասաց Բորիսովը:
«Ինչ-որ մեկն ինչ-որ հարթակից իր անձնական, սուբյեկտիվ կարծիքն է հայտնել, և այդ հարցը սկսում են…: Հասկանո՞ւմ եք՝ դա սխալ է: Կան ընթակարգերի կանոններ, կան դրույթներ, որոնք սահմանել են երկրների ղեկավարները, գործընկեր և դիտորդ երկրների համար կան պահանջներ, որոնք պետք է խստորեն իրականացվեն, միայն դրանից հետո կարող է դիտարկվել անդամակցության, դիտորդության, գործընկերության հարցը: Այդ ամենը կարելի է կարդալ մեր կայքում, և ամեն բան հասկանալի կդառնա»,- ասաց Սեմերիկովը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ձգտելու է հասնել վեյփային արտադրանքի առանձին տեսակների վաճառքի սահմանափակման:
Ֆրանսիայի Լիլ քաղաքում երեք քննիչ-դատավորներ մեղադրանքներ են առաջադրել Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատի) խոսնակ Ռիշար Ֆեռանին ձեռնարկությունից «ապօրինի օգուտ ստանալու» կապակցությամբ:
Հոնկոնգի ոստիկանությունը հավանություն չի տվել սեպտեմբերի 15-ին կղզում հակակառավարական բազմամարդ հանրահավաք անցկացնելու ընդդիմադիր ուժերի դիմումին:
Եվրամիության կազմից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկրին սպառնում է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի պակասությամբ, սահմանում բեռնափոխադրումների ընդհատումներով եւ զանգվածային բողոքներով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է գործող պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական նշանակելու հնարավորությունը, այդ դեպքում վերջինս միաժամանակ կզբաղեցնի երկու պաշտոնները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դիվանատունը կհամաձայնի ազգային խորհրդարանի աշխատանքի վերսկսմանը, եթե Գերագույն դատարանը պաշտպանի Շոտլանդիայի դատարանի որոշումը, որը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել, որ երկրի օրենսդիր մարմնի գործունեության դադարեցումն անօրինական է եղել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը հոկտեմբերի 1-ից հետաձգել մինչեւ 15-ը:
ԱՄՆ-ի վարչակազմի երեք աշխատակիցներ, որոնք աշխատում էին Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի՝ պաշտոնաթող արված օգնական Ջոն Բոլթոնի հետ, սեպտեմբերի 11-ին նույնպես ազատման դիմումներ են տվել: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Իրանը պետք է մոռանա ուրանի հարստացում իրականացնելու հնարավորություն ունենալու իր ցանկության մասին: Սպիտակ տանը լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Թուրքիան ամրացնում է Սիրիայի սահմանի Ուրֆայի Աքչաքալե շրջանի հատվածը: Այստեղ տեղակայված է թուրք-ամերիկյան համատեղ կենտրոնը, որը պետք է համակարգի Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում անվտանգության գոտու աշխատանքները:
Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ հայկական եկեղեցում մատուցված պատարագի վերաբերյալ հայտարարություններով է հանդես եկել մշակույթի ու զբոսաշրջության Վանի նահանգային վարչության պետ Մուզաֆֆեր Աքթուղը:
Սարգսյանն ասել է, որ ՀՀ վարչապետին իր հարցազրույցների և գրառումների միջոցով խորհուրդ է տվել ուղիղ կերպով աշխատել ԱՄՆ Անվտանգության խորհրդի հետ, այլ ոչ թե՝ ՀՀ ԱԽ-ի միջոցով: «Կարծում եմ՝ այդ ուղղությամբ մեզ շարունակական աշխատանքներ են անհրաժեշտ»,- նկատել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը երեք տարում 160 մլն դոլար կհատկացնի վեյփ ծխելու դեմ պայքարի արշավին:
Իտալացի քանդակագործ Արթուրո դի Մոդիկան, որն ստեղծել է Նյու Յորքի ֆինանսական շրջանում տեղադրված ցլի արձանը, վանդալի հարձակումից հետո այն կվերականգնի իր հաշվին:
Դերասան, երգիչ, կոմպոզիտոր եւ հեռուստահաղորդավար, Ղազախստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նուռլան Ալիմժանովը սեպտեմբերի 11-ին Ղազախստանի մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորի երդում է տվել:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը չի վախենում եկեղեցական պառակտումից, թեեւ աղոթում էլ է, որ դա տեղի չունենա:
Օտարերկրացի ուսանողները հնարավորություն կստանան ուսումն ավարտելուց հետո երկու տարի մնալ Մեծ Բրիտանիայում, որպեսզի աշխատանք գտնեն այնտեղ:
Սա Արմին Թ. Վեգների նամակի շարունակությունն է, գրված 1932 թ. Ֆրանց Վերֆելին, որը հրապարակվում է առաջին անգամ.
Լոնդոնում մեկնարկած «DSEI 2019» Միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ թուրքական «Anova», «UNIDEF» և բրիտանական «AEI Systems» ռազմարդյունաբերական ընկերությունները համագործակցության պայմանագիր են ստորագրվել։
«Բացասական զարգացումների սպասումները տարածաշրջանում Բոլթոնի օրոք շատ էին, այդ թվում՝ ԼՂ հակամարտության գոտում, քանի որ տարածաշրջանում անկայունությունն անդրադառնալու էր նաև իրավիճակի վրա ԼՂ գոտում, կշահեն մեր երկկողմ հարաբերությունները, որոնք սահմանափակված են պատժամիջոցների պատճառով»,- ասաց նա:
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: