95 տարեկան հասակում մահացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուղաբեն: Այս մասին հայտնել է պետության գործող նախագահ Էմերսոն Մնանգավան:
Մեծ Բրիտանիայում EasyJet ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորը, որը Մանչեսթրից պետք է մեկներ իսպանական Ալիկանտե քաղաք, փոխարինել է օդաչուին, որն աշխատանքի չէր ներկայացել:
Հարուստ հոնկոնգցիները Հոնկոնգում աճող քաղաքական հուզումների պայմաններում իրենց ընտանիքների համար փող են ներդնում Մեծ Բրիտանիայի «ոսկե վիզաների» մեջ, հայտնում է պարբերականը՝ վկայակոչելով միգրացիայի հարցերով իրավաբաններին եւ անշարժ գույքի ներդրումներով զբաղվող ընկերություններին:
Դատարանը սեպտեմբերի 4-ին 58 տարվա ազատազրկման է դատապարտել Ռոսա Էլենա Բոնիլյային՝ Հոնդուրասի նախկին նախագահ Պորֆիրիո Լոբոյի կնոջը:
Եվս 11 կանայք սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են ներկայացրել իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի նկատմամբ:
Հետագա վերամշակման պատրվակով եվրոպական երկրներից գնված աղբն անօրինական ճանապարհներով ներմուծվում է Թուրքիա։ Սակայն թափոնների վերամշակում այդպես էլ չի կատարվում, և երկիրը վերածվում է հսկայական աղբանոցի։
Վիտալի Շիշկինը տեղեկացրեց, որ փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է այս տարվա փետրվարի սկզբին, հայտը դիտարկվել է կես տարվա ընթացքում՝ ՀՀ գործող օրենսդրության համաձայն:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը սեպտեմբերի 9-ին վերստին Միացյալ Թագավորության խորհրդարանին առաջարկ կներկայացնի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի եւ Ջորջիայի նահանգների 220 հազարից ավելի բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել «Դորիան» փոթորկի պատճառով, որը մոլեգնում է երկրում:
ՄԱԿ-ը և Եվրամիությունը մեղադրել են Թուրքիային՝ սիրիացի փախստականներին կամայականորեն երկրից արտաքսելու մեջ։ Միջազգային կառույցները հիշեցրել են, որ բացի որոշակի բացառիկ դեպքերից՝ սիրիացիները չեն կարող հետ ուղարկվել իրենց երկիր։
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությանը:
Սեպտեմբերի 5-ին «մարտական գործողությունների ժամանակ» Ռումինիայից եւ ԱՄՆ-ից երկու զինծառայող է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ անհրաժեշտություն է տեսնում Թուրքիային ընդգրկել G-7-ի երկրների ցանկում:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների թիվը 10 մլն 700 հազարից նվազել է 9 մլն 931 հազարի:
Նախագահի պաշտոնը եւ այս նախագահական ժամկետը վերջինն է ինձ համար, քանի որ ես չեմ պատրաստվում մասնակցել մյուս ընտրություններին կամ շարունակել քաղաքական կարիերան, դա ինձ մեծ անկախություն է տալիս:
Ներդրումները ճիշտ սննդի առաջմղման բնագավառում կարող են մինչեւ 2025 թվականը 3,7 միլիոն կյանք փրկել:
32 հազար լիտր ջին փոխադրող ցիստեռնից արտահոսը բազմաժամյա խցանում է հարուցել Անգլիայի հյուսիսային մասի M6 ավտոմայրուղում:
Վրաստանի կառավարությունը հաշտության քաղաքականություն կվարի իր վերահսկողության ներքո չգտնվող տարածքների նկատմամբ, ինչպես նաեւ կշարունակի ակտիվ մասնակցությունը Ռուսաստանի հետ Ժնեւի միջազգային բանակցություններին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կրտսեր եղբայրը՝ Ջոն, հայտարարել է համալսարանների գործերի եւ գիտության նախարարի պաշտոնը թողնելու եւ խորհրդարանից հեռանալու մասին:
2019 թվականի առաջին ութ ամսում Չեռնոբիլը հաճախելիության ռեկորդ է սահմանել:
ԵՄ-ն ահաբեկչության դեմ պայքարի հատուկ գրանցամատյան (CTR) է ստեղծել՝ դատական ոլորտում մասնակից երկրների փոխգործակցությունն ընդլայնելու համար: Այդ մասին սեպտեմբերի 5-ին հայտնել են «Եվրոյուստ» եվրոպական մասնագիտացված գործակալությունում:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «բանտապան» է անվանել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC), որը ծանուցում է Վաշինգտոնի սահմանած նոր միջազգային պատժամիջոցների մասին:
Բեյրութում Թուրքիայի դեսպանատան դարպասին փակցվել է Թուրքիայի դրոշը՝ վրան պատկերված գանգ՝ հետևյալ գրությամբ. «Դուք ձեր տեղը նստեք»:
Իտալիայի նոր կառավարությունը՝ Ջուզեպե Կոնտեի գլխավորությամբ, սեպտեմբերի 5-ին նախագահ Սերջո Մատարելլայի ներկայությամբ հավատարմության երդում է տվել հանրապետությանը Կվիրինալի պալատում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է օգնել կոռուպցիայի գործերի քննության գործընթացին, որոնցում խոսքը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիվասում (Սեբաստիա) ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ չի ընդունում միջուկային զենք ստեղծելու առիթով իր երկրի վրա դրված արգելքը: Նա անտրամաբանական է համարել այն, որ աշխարհի մի շարք երկրներ ունեն միջուկային մարտագլխիկով հրթիռներ, սակայն իր երկիրը չի կարող ունենալ:
Հոնկոնգի վարչակազմը ինքնուրույն է որոշում ընդունել արտահանձնման օրենքի ուղղումները հանելու մասին, բայց Պեկինը պաշտպանել է նրան:
Անտառային ուժգին հրդեհ է սկսվել Աթենքի արվարձանում գտնվող Նեա Մակրի շրջանում, իշխանությունները խոսում են հրկիզման մասին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա՝ կապված միջուկային գործարքի վերաբերյալ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի արած հայտարարությունների հետ։
Եվրոպան ԱՄՆ-ի հետ առեւտրատնտեսական հարաբերություններում կարող է բախվել նույն այն խնդիրներին, որոնք ծառացել են Չինաստանի առջեւ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: