Օբրայենը ԼՂ հարցի բանակցություններն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության օրինակ է համարում

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության օրինակ է: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Ռոբերտ Օբրայենն այս մասին ասել է Լաս Վեգասի Նևադա նահանգի համալսարանում ունեցած ելույթում:

«ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հիմնարար տարբերություններ կան։ Բայց նույնիսկ հաշվի առնելով դա ՝ կան ոլորտներ, որտեղ մենք կարող ենք աշխատել Ռուսաստանի հետ համատեղ: Օրինակ ԼՂ հակամարտությունը, այստեղ մենք նույն կողմում ենք՝ համանախագահելով ԵԱՀԿ Մինսկի խմբում և փորձելով խաղաղություն հաստատել կովկասյան տարածաշրջանում», – ընդգծել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031