Բաժիններ՝

Ավստրիայի արտգործնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Ավստրիայի եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը վարակվել է կորոնավիրուսով: Հոկտեմբերի 17-ին այդ մասին հայտնել է Ավստրիայի մամուլի գործակալությունը (ԱՄԳ)՝ վկայակոչելով քաղաքական գործչի մամուլի քարտուղարին:

Ինչպես նշել է գործակալությունը, վիրուսի հարուցած հիվանդությունը նախարարի մոտ ընթանում է անախտանիշ:

Հոկտեմբերի 14-ին Շալենբերգն այցելել է նախարարների կաբիենտի նիստ, որի մասնակիցները եղել են պաշտպանական դիմակներով: Որպես նախազգուշական միջոց նրանք բոլորը կորոնավիրուսի թեստ կհանձնեն:

Նման կերպ են վարվել բոլորն, ովքեր մոտ շփման մեջ են եղել քաղաքական գործչի հետ: Շալենբերգի ներկայացուցիչը ենթադրություն է հայտնել, թե նախարարը կարող էր վարակվել հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս