Բաժիններ՝

Ֆրանսիայում ուսուցչի սպանության գործով 9 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայում եւս հինգ մարդ 1 ձերբակալվել ուսուցչի սպանության գործի հետաքննության շրջանակներում, Միագումար կալանքի տակ գտնվում է 9 մարդ: Այդ մասին հաղորդել 1 BFMTV հեռուստաալիքը:

Ավելի վաղ «Ֆրանսպրես» գործակալությունը հաղորդել էր այդ գործով չորս ձերբակալվածների մասին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ սկզբում Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են հարձակվողի ընտանիքի չորս անդամի՝ նրա ծնողներին, պապիկին եւ 17-ամյա եղբորը:

Ոստիկանությունը նրանց ձերբակալել է էվրյո կոմունայում եւ խուզարկություններ անցկացրել: Դրանից հետո ձերբակալել են եւս հինգ մարդու՝ աշակերտներից մեկի հորը, որը տեսահեռարձակում էր իրականացրել սոցցանցերում եւ գանգատվել ուսուցչից, այդ տղամարդու ընկերոջը եւ եւս երեք հոգու:

Հոկտեմբերի 16-ի օրվա երկրորդ կեսին չարագործը տղամարդուն գլխատել է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում: Ենթադրյալ հարձակվողը ոստիկանության աշխատակիցների կողմից գնդակահարվել է հարեւան Էրանյի կոմունայում:

Սպանության հետաքննությանը միացել է դատախազության հակաահաբեկչական բաժինը: Ֆրանսիական մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ սպանված տղամարդը պատմություն էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր է անցկացրել եւ ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:

BFMTV հեռուստաալիքը պնդում է, որ ենթադրյալ չարագործը կարող է ծնված լինել Մոսկվայում, նա 18 տարեկան էր: Այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը մի շարք նախարարների ուղեկցությամբ ժամանել էր կոմունա, որտեղ կատարվել էր սպանությունը, տեղի ունեցածը որակելէ ահաբեկչական գործողություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս