Այս մոտեցումների ու միտումների մասին մենք պարտավոր ենք լավ իմանալ, որպեսզի կարողանանք մեր ռազմավարությունն ու մարտավարությունն արդյունավետ մշակել ու իրականացնել։ Սակայն պետք է ընդգծել, որ, համաձայն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընդունած 1514 հռչակագրի (որը կոչվում է գաղութացված ժողովուրդներին անկախություն տրամադրելու մասին հռչակագիր)՝ բոլոր ազգերն ունեն սեփական քաղաքական կարգավիճակն ազատորեն հաստատելու իրավունք։ Նույն հռչակագրում նաև ամրագրված է, որ պետք է դադարեցվի բոլոր ռազմական և ռեպրեսիվ միջոցների կիրառումը ոչ անկախ ազգերի դեմ, այնպես, որ նրանց համար հնարավոր լինի իրականացնել լիարժեք անկախության սեփական իրավունքը։ «Լիարժեք անկախության իրավունքը» շատ կարևոր արձանագրում է։
Ռուսաստանը եւ Ուկրաինան համաձայնության եկել, որ հունվարի 1-ից զրոյացվում են փոխադարձ պահանջները եւ կվերացվեն ունեցվածքի կալանադրումները դատական հայցերի վճիռների հաշվին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Վրաստանի նախագահը ոչ միանշանակ հայտարարություն է արել, որը չի կարող վտանգի տակ դնել հայ-վրացական հարաբերությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով Վրաստանի նախագահի վերջին հայտարարություններին: Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ։
168.am-ը ՀՀ ԱԳՆ-ից փորձեց պարզել՝ Հայաստան-Վրաստան արտաքին գերատեսչությունների մակարդակով քննարկումներ եղե՞լ են վերջին շրջանում, Հայաստանն ի՞նչ պահանջներ ունի այս առումով: Մեր հարցադրմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշեց, որ ՀՀ-ի և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցը քննարկվում է 1992 թվականից:
«Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամները Վրաստանի Գլխավոր դատախազությունում երկու բողոք են գրանցել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի դեմ. մայրաքաղաքի սակրեբուլոյի (քաղխորհրդի) ընդդիմադիր պատգամավորները պահանջում են, որ քննչական գերատեսչությունը ուսումնասիրի նրա գործունեությունը կոռուպցիոն գործարքների առումով, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Հավայան կղզիներում ուղղաթիռ է կորել, որում գտնվում էր յոթ մարդ, այդ թվում՝ երկու երեխա:
Վրաստանի առաջին նախագահի որդին՝ Ցոտնե Գամսախուրդիան, ապաքինվում է. ընտանիքը պլանավորում է նրան արտասահման տանել վերականգնման:
Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշառաֆը պետական դավաճանության գործով վճռափոխության գանգատ է ներկայացրել Լահորի Բարձր դատարան:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը դեկտեմբերի 28-ը սգո օր է հայտարարել Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Ալմաթիի մերձակայքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է փոխարինող գտնել պետքարտուղար Մայք Փոմպեոյին այն դեպքում, եթե նա որոշի թողնել իր պաշտոնը եւ մասնակցել Կանզասի նահանգից Սենատի ընտրություններին:
Ալմաթիի մերձակայքում Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում վթարային-փրկարարական աշխատանքներն ավարտվել են:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն համոզիչ հաղթանակ է տարել «Լիկուդ» կառավարող կուսակցության առաջնորդի ընտրություններում։
Դեկտեմբերի 27-ին Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում եւ Օման ծոցում մեկնարկել են Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները։
Ֆիլիպիններում առնվազն 28 մարդ է զոհվել «Ֆանֆոն» թայֆունի պատճառով:
Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգում ապրանքատար գնացքի 26 վագոն դուրս է ընկել ռելսերից:
Ճապոնիայի կառավարությունն Օմանի ծոցի գոտի կուղարկի Ինքնապաշտպանության ուժերի էսկադրային ականակիր:
Ցանցում տեսանյութ է հայտնվել Ալմաթիում Bek Air ավիաընկերության Fokker 100 մարդատար ինքնաթիռի կործանման վայրից:
Դեկտեմբերի 27-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ էտեղի ունեցել Իրանի հարավում:
Չեռնոգորիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է «Դավանանքի ու համոզմունքների եւ կրոնական համայնքների իրավական վիճակի մասին» օրենքն ամբողջ երկրում զանգվածային բողոքների ֆոնին:
Առնվազն 14 մարդ է զոհվել Ալմաթիում Bek Air ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին իսլամական պետություններին կոչ է արել դուրս գալ ԱՄՆ-ի ֆինանսական գերիշխանությունից եւ կրճատել կախվածությունը դոլարից: Օժանդակ միջոցներից մեկը կարող է դառնալ միասնական գաղտնարժույթի ստեղծումը, որը կօգնի գործարքներ կատարել՝ շրջանցելով ԱՄՆ-ի տնտեսական սահմանափակումները։
Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությունն արգելք է սահմանել մինչեւ 18 տարեկանների ամուսնությունների վրա:
Ռուսաստանցիների գրեթե կեսը նախագահ ՎլադիմիրՊուտինին է համարել տարվա քաղաքական գործիչ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, վկայում են հարցման արդյունքները, որը կատարել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը։
Կատարի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի Էմիրության, Սաուդյան Արաբիայի հարավ – արեւելքի, Օմանի բնակիչները մեկուկես դարի ընթացքում առաջին անգամ դիտել են Արեւի գրեթե լրիվ խավարումը, հաջորդ նման խավարումը տարածաշրջանում կարելի կլինի դիտել սոսկ հարյուր տարի անց, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին:
Բրիտանացի դիվանագետներն ամբողջ աշխարհում կտեղափոխվեն էլեկտրական ավտոմոբիլներ հանուն շրջակա միջավայրի:
Բանակցությունների ամենասուր հարցերը հենց սրանք են, հենց այս հարցերի շուրջ է, որ կողմերը չեն կարողանում պայմանավորվել: Այսինքն՝ խնդիրը ճիշտ է ներկայացված, կանխատեսումներն են շատ ավելի մեղմ ձևակերպված, երևի թե նկատի են առել այն հանգամանքը, որ բանակցային ներկայիս ինտենսիվությունը կպահպանվի, ինչը կչեզոքացնի բացասական սցենարների հնարավորությունը: Սակայն ես երկու սցենարն էլ հնարավոր եմ համարում:
Անցած 24 ժամվա ընթացքում ավելի քան հազար փախստական է Սիրիա վերադարձել օտարերկրյա պետությունների տարածքներից:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դեկտեմբերի 30-ին կայցելի Մոսկվա, ուղեւորության ընթացքում պլանավորված են նրա բանակցությունները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը դեկտեմբերի 26-ին պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել խորհրդարանին: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:
վ