Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 508 հազարը: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 695 հազար մարդ:
«Հակամարտող երկրներում առավելապես նկատում ենք ներքաղաքական պայքար, պայքար կորոնավիրուսի դեմ, տնտեսական խնդիրների հաղթահարում, և այլն, և կարծես կողմերը դադար են վերցրել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում նկատվող միտումներին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որը հաշվարկներ է կատարում կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ պետությունների պաշտոնական իշխանությունների տվյալների հիման վրա, հունիսի 29-ի երեկոյան հաղորդել է, որ աշխարհում ախտահարվածների թիվը գերազանցել է 10 միլիոնը:
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեսակոնֆերանսը:
Պակիստանցի զինծառայողները հունիսի 30-ին խախտել են Քաշմիրում հրադադարի շուրջը համաձայնագիրը եւ գնդակոծման են ենթարկել հնդկական զորքերի դիրքերը վերահսկողության գծի Նաուգանի շրջանում:
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտնել է, որ քննարկում են հունիսի 15-ից Ռուսաստանի հետ թռիչքները վերսկսելու վերաբերյալ Թուրքիայի առաջարկը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուս զբոսաշրջիկների կողմից հաճախ ընտրվող ուղղություններից է Թուրքիան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Հասան Ռոուհանին հուլիսի 1-ին տեսակապի ռեժիմով կանցկացնեն Աստանայի ձեւաչափով գագաթնաժողով սիրիական խնդրի կարգավորման շուրջը:
Amad News նորությունների պորտալի ղեկավար Ռուհոլլա Զամը, որին կասկածում են օտարերկրյա հետախուզությունների հետ համագործակցության եւ հակակառավարական գործունեության մեջ, դատապարտվել է մահապատժի:
Հարավային Կորեան սկսել է քաղաքացիների մոտ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների առկայության թեստերի անցկացումը՝ նպատակ ունենալով գնահատել երկրում վարակի տարածման իրական մասշտաբները եւ այն մարդկանց բաժինը, որոնք իմունիտետ ունեն COVID-19-ի նկատմամբ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Իրանին մեղադրել է միջուկային զենքի գաղտնի մշակումները շարունակելու մեջ եւ հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի ուժային գործողություններն իսլամական հանրապետության դեմ, որպեսզի թույլ չտա նրա ռազմական ամրապնդումը Սիրիայում:
Ճապոնիայի AnGes Inc. դեղագործական ընկերությունը հունիսի 30-ին Օսակայի համալսարանին կից հիվանդանոցում սկսել է մարդկանց վրա նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ երկրում առաջին կլինկակական փորձարկումները:
Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն (ԺՆՀԿ ՄԿ) հունիսի 30-ին ընդունել Օրենք Հոնկոնգի ազգային անվտանգության մասին:
Հնդկաստանի եւ Չինաստանի բանակները շարունակում են զորքերի համակենտրոնացումը Լադաքի արեւելքում, չնայած հունիսին փաստական վերահսկողության գծից (LAC) զորակազմերի հետքաշման շուրջը ձեռք բերված համաձայնությանը:
Կարծում եմ հիմա ամենահարմար պահն է, որ Արցախը օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Չինաստանում գիտնականները վիրուսի նոր տեսակ են հայտնաբերել, որը, նրանց խոսքով, «համավարակ դառնալու մեծ ներուժ ունի», գրում է BBC-ն։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Մեկ օրում Սաուդյան Արաբիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ: Դեպքերի քանակը մեկ օրումավելացել է գրեթե 4 հազարով:
Չինաստանն այցագրային սահմանափակումների վերաբերյալ որոշում է ընդունել այն ամերիկացիների նկատմամբ, որոնք միջամտում են Հոնկոնգի գործերին:
2019 թվականին Ղազախստանում մոտավորապես 3,2 հազար կայք ճանաչել են անօրինական եւ արգելափակել հանրապետությունում արմատական հոսանքների դեմ պայքարի շրջանակներում:
Գիտնական Սեդաթ Ուլուգանան պոլսահայ «Ակոս» թերթում ահազանգում է, որ հին Արճեշի հայկական այդ եկեղեցին հայտնվել է գանձագողերի թիրախում։ Նա պաշտպանության կոչ է անում և հավելում, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա պատմական ևս մեկ ժառանգություն կոչնչանա։
Ամերիկյան կենսալաբորատորիաների անվանգությունն Ուկրանիայում եւ Վրաստանում անհանգստություն է հարուցում այդ երկրներում պետական կառավարման խնդիրների պատճառով:
Ադրբեջանի նախագահն օրերս հերթական հակահայ հայտարարությունն արեց՝ անդրադառնալով Հայաստանի նախորդ և ներկայիս իշխանություններին, որին հաջորդեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը, որ Ալիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով: Նիկոլ Փաշինյանն էլ իր մամուլի խոսնակի միջոցով պատասխանեց ոչ թե Ալիևին, այլ, ըստ էության, Սերժ Սարգսյանին:
Հնդկաստանի բժշկական ծառայություններն արդեն երկրորդ օրն անընդմեջ ախտորոշում են COVID-19 կորոնավիրուսի գրեթե 20 հազար դեպք:
Եթե Ալիևին որոշ մարդիկ կիրթ են համարում, դա չի նշանակում, որ ինքն իրականում կիրթ է ու դա չի նշանակում եթե որոշները հիացած են իրենով ողջ հայ ազգն է հիացած։
ԱՄՆ հայամետ կոնգրեսականները շարունակում են պայքարել Արցախում ամերիկյան ֆիաննսավորմամբ Արցախում իրականացվող ակազերծման ծրագրի ֆինանսավորման համար։ Օրերս ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի վիրտուալ հանդիպմանն առաջարկել է 1.5 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 279 հազարից:
Պաղեստինյան տարածքների բռնակցումն անօրինական է, եւ Իսրայելը պետք է հրաժարվի նմանօրինակ պլաններից:
Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան հունիսի 28-ի նախագահական ընտրություններում չի հավաքել բացարձակ մեծամասնության քվեները և հուլիսի 12-ին ընտրությունների 2-րդ փուլում լինելու է ընդդեմ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թշասկովսկու: Համաձայն Ipsos-ի տվյալների` Դուդան հավաքել է ձայների 41.8%-ը, իսկ Թշասկովսկին` 30.4%-ը:
Եվրամիությունը հուլիսի 1-ից կվերաբացի իր սահմանները, սակայն Թուրքիայի քաղաքացիները դեռևս չեն կարողանա օգտվել Եվրոպա մուտք գործելու հնարավորությունից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Եվրամիության խորհուրդը տակավին չի հաստատել այն պետությունների վերջնական ցանկը, որոնց հետ հուլիսի 1-ից կբացվեն Միության արտաքին սահմանները: