«Իհարկե, բացի հումորից, ես դրանում տեսնում եմ նաև որոշակի քաղաքական բովանդակություն՝ այդ զանգերի միջոցով խոսակցության հեղինակները փորձում են ճշտել, թե ինչքանով է Եվրամիությունն աջակցել հեղափոխությանը Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուս պրանկերներին, որոնք արդեն մի քանի անգամ զանգահարել են եվրոպական երկրների, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների և խոսել Նիկոլ Փաշինյանի […]
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով գլխավոր հանձնաժողովի նախագահ Մարգարետա Քիներ-Նելենը, փոխնախագահ Միշել Ջորջ Լինքը և զեկուցող Կիրիակոս Հաջիյանին կոչ են արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել երկրում ազատազրկված պատգամավորներին:
«Ես չլսեցի, թե Ռուսաստանը՝ իր ներկայացուցիչներով, ինչպես են պատկերացնում՝ իրենք ինչ բացթողումներ են արել, կամ ինչպես են տեսնում այն լուծումները, որ այդ բացերն այլևս չկրկնվեն»,- այսօր հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ թեմայով ֆորումի ժամանակ դիմելով ռուս գործընկերներին՝ այս մասին ասաց ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։
«ՌԴ ազդեցությունը Հարավային Կովկասում ահռելի է, սակայն այդ միտքը մի քանի անգամ կրկնելով՝ Փաշինյանը մի կողմից՝ պատերազմի վերսկսման պատասխանատվությունից մի տեսակ ազատում է Ալիևին, մյուս կողմից՝ թերագնահատում այլ գերտերությունների տեսանելի շահերը և գործողությունները տարածաշրջանում»:
ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Գերմանիայի համար, Բեռլինը կշարունակի պահպանել դրանք:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:
«Հայաստանը սկսում է այնպիսի քաղաքական գիծ որդեգրել, որը կարող է հետագայում մեզ ապահովել տարածաշրջանում մեր ուրույն տեղը։ Այն բառակազմը, լեզուն, որ օգտագործվեց բրյուսելյան հանդիպումների ժամանակ, արտահայտում է մեր ինքնությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, վաշինգտոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանը հայ-ռուսական հարաբերություններում երկու հիմնական խնդիր է տեսնում։
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահումն հեռախոսազույցի ժամանակ քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ սիրիական հմնախնդրի կարգավորման հարցը, հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը չի բացառում ներմուծման մաքսերի սահմանումը Չինաստանից մատակարարվող ապրանքների ամբողջ ծավալի համար, որն, Սպիտակ տան գնահատումներով՝ կազմում է 505 միլիարդ դոլար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաջորդ հանդիպման նախապատրաստման մասին։
Ելիսեյան պալատի ներկայացուցիչը հուլիսի 20-ին Agence France-Presse գործակալությանը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահի վարչակազմում ձեռնարկվում են Ալեքսանդր Բենալյայի հեռացումը նախապատրաստելու քայլեր:
«Շատ է քննարկվում Հայաստանի՝ արևմտյան կողմնորոշման կամ ՆԱՏՕ-ի թեզը, ՆԱՏՕ-ի այլընտրանքի թեման Հայաստանի համար փակված է։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և նա ոչ միայն Հայաստանի հետ պատմական ոչ հարթ հարաբերություններ ունի, այլև Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է»:
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հուլիսի 20-ին մերժել է կառավարությանն անվստահության քվե հայտնելու մասին առաջարկությունը:
Ն.Փաշինյանը չհամաձայնեց տեսակետին, որ Ռուսաստանը փորձում է վերակենդանացնել Լավրովյան պլանը: Նա նշեց, որ բոլորը հասկանում են, որ Ռուսաստանը՝ որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսում մեր տարածաշրջանում:
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրասիական ռազմավարություններ խորհրդատվական գործակալության նախագահ Անդրեյ Սուշինցովն այսօրվա քննարկման ժամանակ հայ-ռուսական հարաբերությունները դիտարկեց միջազգային համատեքստում, և փորձեց նկարագրել այն ընդհանուր տենդենցներն ու խնդիրները, որոնց միաժամանակ բախվում են Հայաստանն ու Ռուսաստանը։
«Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում բոլոր հանդիպումներում ես արձանագրել եմ հետևյալը՝ ժողովրդավարությունը մեր համոզմունքն է, հավատամքն է, և տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ դա մեր ժողովրդի քաղաքական արժեքների համախումբն է»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դեսպանի հայտարարություններին:
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման զոհերի թիվը, որը տեղի է ունեցել հունիսի 3-ին, հասել է 125-ի:
Նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ – Ռուսաստան գագաթնաժողովում հաջողվեց հասնել առաջադրված նպատակներից մեկին. ուղի գտնել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ մի շարք առավել հրատապ հարցերի շուրջը կառուցողական երկխոսության համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ, որտեղ նախատեսվում է Փաշինյանի ելույթը ՄԱԿ- գլխավոր ասամբլեայում, որից հետո, ամենայն հավանականությամբ, կլինեն երկկողմ հանդիպումներ ամերիկյան գործընկերների հետ:
British Airways ավիաընկերության ինքնաթիռը հուլիսիի 20-ին վթարային վայրէջք է կատարել Լոնդոնի Գաթվիք օդանավակայանում՝ տեխնիկական անսարքության պատճառով:
ԿԺԴՀ-ի միջուկազերծումն զգալի ժամանակ կզբաղեցնի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հուլիսի 19-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Միսուրիի նահանգի Թայբլ Ռոք լճում հուլիսի 19-ին խորտակվել է ամֆիբիա-զբոսանավակը: Զոհվել է առնվազն ութ մարդ, հաղորդել է Associated Press գործակալությունը:
ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումներ ունենալ Վաշինգտոնում: Փոխվարչապետն այս օրերին հանդիպել է ամերիկացի օրենսդիրների ու Վաշինգտոնի ռազմավարական կենտրոնների ղեկավարների հետ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հուլիսի 19-ին հանդիպեց Միավորված ազգերի կազմակերպության քաղաքական դեպարտամենտի ղեկավար, գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոսմարի Դիկարլոյի հետ:
Վերջերս իմացա Թուրքիայի կառավարության կողմից ամերիկացի ուսուցչուհու արտաքսման մասին, որով խախտվել էր նրա ազատ արտահայտվելու իրավունքը:
«ԵՄ-ն այդքան պարզունակ կառույց չէ, որ հեղափոխությունից, իշխանափոխությունից անմիջապես հետո նոր իշխանություններին գումարներ խոստանա, ԵՄ-ի հետ աշխատանքը դանդաղ է, երկարատև, բայց արդյունավետ, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի, միանգամից չի լինելու»,- պարզաբանեց Գոգոլաշվիլին:
«Հայաստանի ասոցիացում ԵՄ-ին չի դիտարկում ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՀՀ-ն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով Եվրոպական միությունից ՀՀ նոր կառավարության սպասելիքներին:
Փողային շուկայի ինդիկատորները ռեցեսիա են կանխատեսում ԱՄՆ-ում, ինչպես վստահեցնում են ինվեստբանկերի վերլուծաբանները։ Սակայն իրապես լուրջ անհանգստություն է ներկայացնում համաշխարհային տնտեսության մեջ դոլարի հնարավոր պակասը, ինչը խնդիրներ կհարուցի ողջ աշխարհում։
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հուլիսի 18-ին հրապարակել է Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական արտահերթ ընտրությունների մասին վերջնական զեկույցը և կոչ արել բարեփոխել երկրի Ընտրական օրենսգիրքը: