Բաժիններ՝

Պեկինի մի քանի շրջաններում COVID-19-ի զանգվածային թեստավորում են սկսել

Տեղական իշխանությունների որոշմամբ Չինաստանի մայրաքաղաքի մի քանի շրջաններում վարակի տարածման նոր բռնկման հետ կապված կորոնավիրուսի զանգվածային թեստավորում են սկսել բնակչության շրջանում: Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի տվյալներով, հունվարի 21-ին հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 103 նոր դեպք, որոնցից ինը բերվել է արտասահմանից, իսկ 94-ը՝ երկրի ներսում:

Ռուսաստանի հետ սահմանակից Հեյլունցզյան հյուսիսարեւելյան նահանգում գրանցվել է 47 «ներքին» դեպք, Ցզիլինի եւ Հեբեյի նահանգներում՝ համապատասխանաբար 19 եւ 18, մեկը՝ Շանսի նահանգում, վեցը՝ Շանհայի նահանգում, երեքը՝ Պեկինում:

Ընդամենը կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 88 հազար 701 դեպք: Դրա հետ կապված հիվանդություններից մահացել է 4 հազար 635 մարդ, ապաքինվել է ավելի քան 82,4 հազարը: Բացի այդ, անցած օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է առանց ախտանշանների վարակման 119 դեպք՝ դրանից մեկ օր առաջվա 113-ի դիմաց: Չինաստանում առանց ախտանշանների դեպքերը չեն դասակարգվում որպես հաստատվածներ:

Ընդամենը կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 88 հազար 804 դեպք: Դրա հետ կապված հիվանդություններից մահացել է 4 հազար 635 մարդ, ապաքինվել է ավելի քան 82,4 հազարը:

Չինաստանի իշխանությունների շրջանում տագնապ է առաջացնում այն, որ վարակի տարածման նոր սրումը տեղի է ունենում «Գարնան տոնի»՝ լուսնային օրացույցով Նոր տարվա, նախօրեին, որը համընկնում է փետրվարի 12-ի հետ: Այդ տոնն ամենաընդունվածներից մեկն է Չինաստանում:

Ավանդույթի համաձայն, «մեծ» ընտանիքների բոլոր անդամները հավաքվում են, վերադառնալով երկրի տարբեր մասերից, ինչը, իր հերթին, կարող է մարդկանց կուտակումներ առաջացնել եւ ակտիվացնել վիրուսի տարածումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031