Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսի պատճառով գիշեր ժամանակ տեղաշարժման արգելքը կերկարաձգվի մինչև մարտի 1-ը

Վրաստանի վարչապետին կից կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական խորհուրդը որոշում է ընդունել մարդկանց տեղաշարժման արգելքի գործողությունը, որն ամեն օր գործում է 21:00-ից մինչեւ 05:00-ն, պահպանել մինչեւ մարտի 1-ը: Այդ մասին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարար Մայա Ցկիտիշվիլին խորհրդի նիտից հետո կայացած ճեպազրույցում:

«Մարդկանց գիշերային տեղաշարժան արգելքը, որը գործում է ամեն օր 21:00-ից մինչեւ 05:00-ն, ուժի մեջ կմնա մինչեւ մարտի 1-ը»,- ասել է նա: Ցկիտիշվիլին նաեւ հայտնել է, որ համակարգող խորհուրդը որոշում է ընդունել սկսել վերացնել սահմանափակումները. Թբիլիսի, Քութայիս (Իմերեթի երկրամաս) եւ Ռուսթավ (Քվեմո Քարթլիի երկրամաս) քաղաքներում փետրվարի 1-ից թույլատրված է բացել բոլոր առեւտրական կենտրոնները եւ խանութները:

«Թբիլիսիում, Քութայիսում եւ Ռուսթավում փետրվարի 1-ից կվերսկսեն աշխատանքը բոլոր խանութներն ու առեւտրական կենտրոնները»,- ասել է Ցկիտիշվիլին՝ հավելելով, որ այդ քաղաքներում հասարակական տրանսպորտի աշխատանքի արգելքը կպահպանվի մինչեւ մարտի 1-ը: Կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում վարակաման հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 251 071, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս