Բաժիններ՝

Կուբայում սահմանափակել են էքսկուրսիաները օտարերկրյա զբոսաշրջիկների համար

Կուբայում COVID-19-ի հետ կապված իրադրության վատթարացումն օտարերկրյա հյուրերի համար ուղեւորությունների ժամանակավոր սահմանափակումների է հանգեցրել տուրիստական գոտիների սահմաններից դուրս գտնվող Կայո-Կոկո եւ Կայո-Գիլիերմո առողջարաններ: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

Կուբայի զբոսաշրջության բնագավառի ներկայացուցիչների հաղորդագրությունների համաձայն, Մորոնի մունիցիպալիտետի սահմանները, որին պատկանում է Կայո-Կոկոն, փակ են: Բոլոր էքսկուրսիաները երկրի այլ տարածաշրջաններ, ներառյալ Հավանան եւ Տրինիդադը, ժամանակավորապես դադարեցված են: Նաեւ սահմանափակված են վարձակալած ավտոմեքենաներով հանգստացողների ուղեւորությունները Մորոնի սահմաններից դուրս: Ուղեւորությունները եւ մյուս ակտիվությունները հյուրերին հասանելի են միայն Կայո-Կոկո եւ Կայո-Գիլիերմո առողջարանների տուրիստական գոտու սահմաններում: Կուբական կողմի գնահատումներով՝ էքսկուրսիաների սահմանափակումը կտեւի երկու շաբաթից ոչ ավելի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս