Բաժիններ՝

Կիպրոսը բացում է սահմանները բոլոր երկրներից զբոսաշրջիկների համար

Կիպրոսը մարտի 1-ից բացում է սա հմանները եւ օդանավակայանները բոլոր երկրներից զբոսաշրջիկների համար: Այդ մասին հաղորդել է «Տուրպրոմ»-ը՝ վկայակոչելով CyBC պետական հեռուստաալիքը:

Ժամանող օտարերկրացիները պետքէ ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստ: Ընդ որում՝ «կարմիր» գոտուց հյուրերին, որի մեջ մտնում է Ռուսաստանը, ի հավելումն իրենց երկրում արված անալիզի, հարկ կլինի անել եւս մեկը՝ կղզի ժամանելուց հետո:

«Զբոսաշրջիկները կկարողանան Կիպրոս այցելել առանց կարանտինային սահմանափակումների, եթե ժամանելուց հետո նրանց մոտ չլինի COVID-19-ի դրական արդյունք»,-հեռուստաալիքի եթերում ասել է երկրի զբոսաշրջության փոխնախարար Սավվաս Պերդիոսը:

Նա հիշվեցել է, որ Կիպրոսի իշխանությունները կհանեն 56 երկրներից քաղաքացիների մուտքի արգելքը: Նրանք բաժանվելու են հետեւյալ կատեգորիաների. ԵՄ-ի անդամ երկրներ՝ Եվրոպական տնտեսական գոտու պետություններ (Նորվեգիա, Իսլանդիա, Շվեյցարիա, Լիխտեյնշտայն), երրորդ երկրներ, որոնք փաստաթղթում նշվել են ԵՄ-ի խորհրդի հանձնարարականներով (2020 թվականի հունիսի 30-ից ԵՄ ոչ կարեւոր ուղեւորությունների ժամանակավոր սահմանափակման եւ այդպիսի սահմանափակումների հնարավոր չեղարման մասին)՝ Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Իսրայել, Ուկրաինա, Բելառուս, Եգիպտոս, Հորդանան, Լիբանան, ԱՄէ եւ Սաուդյան Արաբիա:

Փոխնախարարն ընդգծել է, որ այդ երկրներից յուրաքանչյուրը կնշվի համաճարակաբանական իրադրությանը համապատասխան գույներով: «Կանաչ» գոտուց զբոսաշրջիկները հարկադրված չեն լինի COVID-19-ի թեստ հանձնել ժամանելուց հետո: Հյուրերը, որոնք ժամանել են «նարնջագույն» կատեգորիայի պետություններից, պարտավոր կլինեն անալիզի բացասական արդյունքի մասին հավաստագիր ներկայացնել ինքնաթիռ նստելուց առաջ: Իսկ «կարմիր» գոտուց ճանապարհորդներին, որի մեջ տեղ է գտել նաեւ Ռուսաստանը, անհրաժեշտ կլինի թեստավորում անցնել ինչպես թռիչքից առաջ, այնպես էլ արդեն Կիպրոսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս