ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր տիկնոջ՝ Մելանյայի հետ մայիսի 27-ին ժամանել է Տոկիոյի կենտրոնում գտնվող կայսերական պալատ, որտեղ հանդիպում է անցկացրել Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոյի եւ կայսրուհի Մասակոյի հետ:
Brexit-ի կուսակցությունը, որը գլխավորում է Միացյալ Թագավորության անկախության կուսակցության (UKIP) նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջը, առաջատարն է Եվրախորհրդարանի ընտրություններում, որոնք Մեծ Բրիտանիայում կայացել են մայիսի 23-ին:
Ներկայ գրութիւնը խտացումն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի պատգամին, զոր Նորին Սրբութիւնը տուաւ Անթիլիասի Մայր Տաճարին մէջ Հանրապետական Մաղթանքէն ետք։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ:
Wikimedia հիմնադրամը, որին պատկանում է աշխարհի ամենամեծ առցանց հանրագիտարանը՝ Wikipedia-ն, Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այս մասին հայտնել է Wikimedia հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քեթրին Մաերը:
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակի հետ կապված Ծոցի երկրներին առաջարկել է ստորագրել չհարձակման մասին պայմանագիր, հաղորդում է Իսլամական Հանրապետության Տելեգրամ-ալիքը։
«Ցանկացած պատերազմից հետո կարող են հանգամանքները քննվել՝ հետևություններ անելու նպատակով, հասկանալու համար, թե ինչու եղան բացթողումներ, հատկապես, երբ պատերազմն ըստ էության ավարտված չէ»:
«Ռուսաստանը դեմ չէր որևէ սցենարի. կողմ էր Զասի նշանակմանը, եթե դա ունենար լիակատար կոնսենսուս, բայց անցանկալի էր ՀՀ ներկայացուցչի նշանակումը ևս մեկ անգամ, քանի որ Հայաստանը խախտեց գործընկերային պարտավորությունները»,- ասաց մեր մոսկովյան աղբյուրը։
Իրանի օրենսդիրները Ալի Լարիջանիին մայիսի 26-ին վերընտրել են երկիր Մեջլիսի (խորհրդարանի) նախագահի պաշտոնում. նա այն զբաղեցնելու 12-րդ տարին անընդմեջ, հայտնում է ICANA լրատվական գործակալությունը։
ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) ներկայացուցիչներն ակնկալում են, որ ԱՄՆ-ում Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքները կվերսկսվեն հունիսի վերջին:
«Ազգային դեմոկրատական ինստիտուտի» (NDI) ուսումնասիրության արդյունքների համաձայն, հարցման մասնակիցների մեծամասնությունը բացասական է գնահատում Վրաստանի կառավարության գործունեությունը:
Ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որը մեղադրվում է բռնաբարությունների եւ սեռական ոտնձգությունների մեջ, առաջարկել է 44 մլն դոլար վճարել տուժած կանանց եւ այն վարկատուներին, որոնք գործակցում էին իր Weinstein Company պրոդյուսերական ընկերության հետ:
Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային նավատորմը խոշորագույնն է դարձել աշխարհում:
Թուրքիայում շարունակում են քննարկել, թե ինչ ազդեցություն կունենան ԱՄՆ-ի պատժամիջոցները Թուրքիայի ռազմարդյունաբերության վրա, եթե այնուամենայնիվ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը մատակարարվեն Թուրքիային։
Ֆրանսիայում 28-րդ շաբաթն անընդմեջ մայիսի 25-ին տեղի է ունենում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիան:
Ինդոնեզիայի Բալի կղզու արևելքում գտնվող Ագունգ հրաբխի ժայթքման պատճառով ավստրիական ավիաընկերությունները չեղյալ են համարել 14 չվերթ:
Ամերիկյան Թրենտոն քաղաքի բարերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տասը մարդ է վիրավորվել:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 25-ին չորսօրյա պետական այցով ժամանել է Ճապոնիա:
«Ամեն ինչի պատրաստ լինելու համար, պետք է կարողանալ կանխատեսելի սցենարներ անել, անո՞ւմ ենք, կներեք՝ լավ չենք անում: Այս համակարգը պետք է դառնա պետական մտածելակերպի մի մաս և սկսվի համապատասխան ինստիտուտների ծրագրավորումը Ռուսաստանի հետ՝ հասկանալու համար Ռուսաստան-Արևմուտք արճակատումը»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է ԼՂ հակամարտության հետ կապված «երկակի չափանիշների» մասին:
Ամերիկացի ռեփեր Քրիստոֆեր Ուոլեսի (1972-1997 թթ.) անունը, որը հանդես է եկել Notorious B.I.G ստեղծագործական կեղծանվամբ, որոշել են շնորհել Բրուքլինի փողոցի մի հատվածին:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը մտադիր է դիմել արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներին՝ օտար տառերով ճապոնական անունները միատեսակ կարգով գրելու խնդրանքով՝ սկզբում ազգանունը, իսկ այնուհետեւ անունը:
ԱՄՆ-ի Յուտայի նահանգի բնակիչը մահացել է Էվերեստ բարձրանալուց անմիջապես հետո՝ կատարելով յոթ մայրցամաքների լեռնագագաթները նվաճելու երազանքը:
Ականատեսներին հաջողվել էնկարահանել պատկառելի չափերի հողմաձագարն ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Լիփսքոմբի օկրուգում:
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) քրդամետ կուսակցության անդամ Կարո Փայլանը խստորեն քննադատել է թուրքական պետական հեռուստաընկերությանը (TRT):
Թուրքիայի սահմանադրական դատարանը նախորդ տարիներին երկրի իշխանությունների ու տարբեր դատարանների՝ Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները խոչընդոտելը հայերի կրոնական ազատությունների խախտում է որակել:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի իշխանություններն ի կատար են ածել մահվան դատավճիռը սերիական մարդասպան Ռոբերտ «Բոբբի» Ջո Լոնգի նկատմամբ, որն իրեն մեղավոր է ճանաչել 1984 թականին ութ կանանց նկատմամբ դատաստան տեսնելու մեջ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ցավում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզա Մեյի պաշտոնից հեռանալու համար:
Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ է տուժել:
Մեծ Բրիտանիան ամեն դեպքում Եվրամիությունից դուրս կգա հոկտեմբերի 31-ին: