Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով դատական լսումները կշարունակվեն հունիս 12-ին:
Վրաստանի Գլխավոր դատախազությունը կշարունակի Ուկրաինայից նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնման գործընթացը, որը մայիսի 29-ին ժամանել է Կիեւ՝ Ուկրաինայի քաղաքացիության վերականգումից հետո:
Չինաստանը որոշել է դադարեցնել ԱՄՆ-ից սոյայի նոր խմբաքանակների գնումը երկու երկրների միջեւ առեւտրական հակասությունների ֆոնին:
Համացանցում հայտնվել է Դանուբում զբոսակատերի վթարի տեսագրությունը:
Գերագույն ռադան չի ընդունել Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հրաժարականը:
Մայիսի 30-ին Սալվադորի ափերի մոտ ցունամիի սպառնալիք է հայտարարվել 6,6 մագնիտուդով երկրաշարժից հետո:
Ասիական պետությունները պետք է միասնական արժույթ ստեղծեն, որը կկարողանան օգտագործել ներմուծման-արտահանման գործառնություններում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է ապահովել միջազգային գործընկերների հետ ուղղակիորեն համագործակցելու Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (ՈւԱՀԲ) հնարավորությունը կոռուպցիոն հանցագործությունները հետաքննելիս:
Հնդկաստանի նոր կառավարության հանգուցային գերակայությունը կդառնա հանրապետության միասնության եւ տարածքային ամբողջականության պահպանումը, ինչպես նաեւ ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը:
Մոսկվան Թեհրանին նախազգուշացնում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալու վտանգի մասին, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Չինաստանի իշխանությունները մոտավորապես 48 հազար բնակիչների են տարհանել երկրի հարավի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում տեղացած հորդառատ անձրեւների պատճառով:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը (ՄԻՀ) Թուրքիային 180 օր ժամանակ է տվել, որպեսզի ազատ արձակի 2017թ. Մալայզիայից Թուրքիային հանձնված երկու անձի: Նրանք ձերբակալվել են երկրում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպությանը» անդամակցելու մեղադրանքով:
Վենեսուելայի իշխանություններն ու ընդդիմությունը պայմանավորվածությունների չեն հասել Օսլոյում կայացած հերթական հանդիպմանը:
Վաշինգտոնը մտադիր է շարունակել ճնշումը Թեհրանի վրա, որպեսզի ստիպի Իրանի իշխանություններին բանակցություններ վարել նոր համապարփակ համաձայնագիր կնքելու շուրջ, որը կխոխարինի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին մեղադրել է օրենքների եւ ժողովրդավարության խախտման մեջ։
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ստացել է պատվավոր սենատորի կարգավիճակ:
ԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգի Ներկայացուցիչների պալատը Սենատից անմիջապես հետո հավանություն է տվել հղիության 6-րդ շաբաթից աբորտների արգելման մասին օրենքին, ինչի մասին վկայում են քվեարկության արդյունքները:
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակը վատացել է այն ժամանակի ընթացքում, որ նա անկցացրել է Լոնդոնի Բելմարշ բանտում:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ Դանուբ գետում, զբոսանավ է խորտակվել, որի վրա կար 32 մարդ:
Իսրայելի խորհրդարանի անդամները մայիսի լույս 30-ի գիշերը քվեարկել են ինքնարձակման եւ կրկնական ընտրությունների անցկացման օգտին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ջեյմս Մեթիսն այս ամռանը կհրատարակի իր հուշագրությունները, բայց անմիջապես նախազգուշացնում է, որ ընթերցողներն այնտեղ հայտնություններ չեն գտնի Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի մասին:
Մինչ նախագահ Թրամփն այս շաբաթ այցով գտնվում է Ճապոնիայում, ճիշտ ժամանակն է մեկնաբանել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի կողմից Խաղաղության Նոբելյան մրցանակի համար նրա առաջադրումը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մեղադրել է ԱՄՆ-ին ու եվրոպական երկրներին Թուրքիային հարվածելու համար պարբերաբար Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր օրակարգ բերելու մեջ:
«Հանգիստ նստեք տեղներդ»,- Էլիբեգովայի միտքը շարունակեց Վրթանեսյանը և հավելեց, որ Ադրբեջանում շատ ուշադիր հետևում են. և գուցե ոչ միանգամից, բայց մի քանի ամսից նմանատիպ հայտարարությունները կարող են մեր դեմ օգտագործվել նաև միջազգային հարթակներում։
Ստամբուլի ընտրություններում առաջադրված ընդդիմադիր ուժի՝ քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն թուրքական հաղորդումներից մեկի ժամանակ խոսել է իր դեմ իրականացվող հակաքարոզչության, ինչպես նաև ծագումով հույն լինելու պնդումների մասին:
Իրանի բանակն անհրաժեշտ բոլոր սպառազինություններն ունի ԱՄՆ-ի ագրեսիայից երկրի պաշտպանությունն ապահովելու համար:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարչակազմը Գերագույն ռադա է մտցրել պետության ղեկավարին պաշտոնից հեռացնելու մեխանիզմի վերաբերյալ օրինագիծը:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզային վարչակազմի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը որոշում է ընդունել մասնակցել Ուկրաինայում կայանալիք վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին, որոնք նշանակված են հուլիսի 21-ին:
Թուրքիան առաջվա պես հեռանում է Եվրամիությունից, ինչի կապակցությամբ հանրակցությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները փակուղի են մտել:
Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցումներ է ակնկալում Վաշինգտոնի կողմից անցյալ տարվա ընթացքում միջուկային գործարքի չկատարումից կորուստների դիմաց: