
Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը

Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։ Նա 97 տարեկան էր։
Այսօր առավոտյան Բուքինգհեմյան պալատը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի առողջական վիճակը բժիշկների մոտ անհանգստություն է առաջացնում։
«Այսօր առավոտյան լրացուցիչ հետազոտություններից հետո թագուհու բժիշկները մտահոգություն են հայտնել Նորին Մեծության առողջության համար և խորհուրդ են տվել նրան մնալ բժշկական հսկողության տակ»,- ասվում էր հաղորդագրության մեջ։
168․am–ի աշխատակազմն իր ցավակցություններն է հայտնում Մեծ Բրիտանիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Նորին գերազանցություն Եղիսաբեթ երկրորդի մահվան կապակցությամբ։