
Վրաստանում ձերբակալվել է քաղաքական գործիչ Կախա Կուկավան

Թբիլիսիի Լոտկինի բնակավայրի բնակելի տնից ընտանիքներից մեկի վտարման ժամանակ առերեսում է տեղի ունեցել ոստիկանների հետ, որի ժամանակ ձերբակալվել է վտարման դեմ բողոքող քաղաքական գործիչ Կախա Կուկավան։
Ըստ aliq.ge-ի՝ ձերբակալման կադրերում երևում է, որ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկում Կուկավային` ձեռնաշղթայով կապված։
Լրագրողի հարցին, թե ինչու են բերման ենթարկում, ոստիկաններից մեկը պատասխանել է, որ Կուկավան չի ենթարկվել իրավապահների պահանջին: