«Մշտապես ճնշված, թույլ, անտեսված Փաշինյանին այսօր իշխանություն է տրվել, և նա պարպում է իր չարությունն ու վրեժը»․ Կարին Տոնոյան

Այս իշխանությունը հայրենիքը դարձրել է առուծախի ապրանք և իր տեսակով խեղճ է, թույլ ու պարտվող, սրանք պատրաստ են ամեն ինչ զիջելու՝ ինչ-որ փշուր պահելու համար։ Գիտենք, թե ինչպես է դա նույնկերպ դրսևորվում տղայական հարաբերություններում։ Փաշինյանն իբրև տղա միշտ եղել է ճնշված, թույլ, անտեսված, հոգում կուտակել է չարություն ու վրեժ, իսկ դա թույլերն են կուտակում, հիմա էլ նրան մեծ հնարավորություններ են տրվել, և նա դրսևորում է նույն վարքը։

Սրանց տարածած գաղափարախոսությունն այն է, որ եթե անգամ կարողանանք 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի վրա պահել մեր անկախությունը և հասնել խաղաղության, դա արդեն մեծ ձեռքբերում է, և իբր պետք է շնորհակալ լինել նրանց դրա համար։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ երբ բավարարվում ես քչով, այդ քիչն էլ կարող են ձեռքիցդ վերցնել, որովհետև անպատվությամբ վերցրածն ի վերջո ցանկացած պահի կարելի է նորից խլել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Կարին Տոնոյանը։

«Այսօր մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ միանշանակ պետք է տեր կանգնել մեր հայրենիքին։ Հայաստանում հայրենատիրական գաղափարախոսությունը դեռևս մեծ ազդեցություն չունի, դրա համար էլ մենք մեր հայրենիքին տեր չենք կանգնում։ Մենք բավարարվում ենք նրանով, թե ինչ կենսատարածք կունենանք, բայց երբ մենք այդ կենսատարածքը կընկալենք որպես սրբազան հայրենիք, կհասկանանք, որ մարդն է հայրենիք պահելու համար, ոչ թե հայրենիքն են տալիս մարդուն պահելու համար, այդ պահից կսկսենք մտածել ոչ այնպես, ինչպես ինքը։

Ես գիտեմ Նիկոլի ծագման ամբողջ պատմությունը՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից։ 1982-ին՝ խորհրդային շրջանում, Երևանում բացվեց հայագիտական դպրոց, որի դասղեկն Աշոտ Բլեյանն էր։ Այս անուններն անգամ ինչ-որ զգացողություն են արթնացնում։ Հայրենասիրական դաստիարակության քողի տակ մեծացրին մի սերնդի, որը պիտի 1988-ի շարժումը նախաձեռներ»,- ասաց քաղաքական գործիչը։

«Մեզ հրամցրին 1988-ի արցախյան «կոնֆետը», իսկ դա մեր երազանքն էր՝ ի վերջո գոնե մի կտոր վերադարձնել մեր հողերից, բայց դա իրականում ընդամենը պատրվակ էր, որով խաբեցին ժողովրդին և պատերազմի քողի տակ կործանեցին մի հզոր արդյունաբերական երկիր։ Հենց Լևոնին էր հանձնարարված դա, չէ՞ որ «Ղարաբաղ» կոմիտեում նա շատ փոքր դեր է խաղացել, հետո ինչպե՞ս դարձավ առաջնորդ։ Նրան ուղղակի ներդրեցին, ներմուծեցին, որովհետև վաղուց նախապատրաստվում էր և՛ ԽՍՀՄ-ի փլուզումը, և՛ Հայաստանի՝ որպես տարածաշրջանի հզոր արդյունաբերական երկրի, քայքայումը, այն էլ՝ արագ տեմպերով։ Երիտասարդ սերունդը չգիտի այս ամբողջը, չգիտի, թե որտեղից է գալիս Նիկոլի հայրը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչ ակունքներ ունի, ինչպես կազմակերպվեց այդ ամենը, ինչ նպատակներով, և հիմա դրա շարունակությունն է»,- նշեց Կարին Տոնոյանը։

Ընդդիմադիր գործիչը կատաղի պայքարում է այս աղետաբեր ընթացքի դեմ, քանի որ այն երեխաներից մեկն է եղել, որոնց ժամանակին մոլորեցրել են հայագիտական դպրոցի բացման թեզերով, այդտեղ Աշոտ Բլեյանի ներդրմամբ, որը մեծ հեղինակություն է Փաշինյանի համար, և նույնիսկ իր որդուն նրա անունով է անվանակոչել․

«Այս ամբողջ գործընթացը մի օրում չի հասունացել։ Նախ քանդեցին Հայաստանի արդյունաբերությունը, որպեսզի մենք այլևս տարածաշրջանում մեր ամբողջ հզորությունը չօգտագործենք։ Մարդու ուղեղում չի տեղավորվում, թե ինչպես ընդամենը երկու տարում այդքան գործարան քանդվեց, ուղղակի մաս-մաս արվեց և վաճառվեց՝ որպես մետաղի ջարդոն։ Այս ամենը հենց այնպես չի եղել, կամ էլ այն պատրվակով, թե պատերազմ էր, այլ ճար չկար։ Ո՛չ, դա հատուկ ծրագիր էր, որն իրականացվեց Հայաստանի դեմ, այն մինչ օրս գործում է, և այդ ծրագրի մեծացած հոգեզավակը Նիկոլ Փաշինյանն է, որն այսօր պիտի ավարտին հասցնի այն։ Ինչպես ինքն է օգտագործվում, այնպես էլ Հայաստանը պետք է դառնա օգտագործվող տարածք և ոչ թե՝ անկախ պետություն ու ժողովուրդ»:

«Հայաստանի մարդկային, առաքելական պոտենցիալն այնքան հզոր է, որ եթե նրան մի քիչ խաղաղություն տաս, շատ արագ կարող է ռեսուրս պետությունների շարքից դուրս գալ և դառնալ ռեսուրս արտահանող և տարածաշրջանում խոսք ասող ժողովուրդ։ Լոուրենս Արաբացու խոսքերը շատերը գիտեն՝ հարյուր տարին մեկ պետք է հայերին կոտորել, այլապես նրանք կտիրեն աշխարհին։ Այս ծրագիրն է ընդամենը, որը պարբերաբար կիրառվում է մեզ վրա, և դրա համար մեր միջից ընտրում են այլածին մեկին։ Եթե մեր հատուկ ծառայություններն ուսումնասիրեն, կպարզեն, որ այդ մարդկանց արյան մեջ հաստատապես կա խառնածնություն, նրանք հայ չեն»,- ամփոփեց Կարին Տոնոյանը:

Տեսանյութեր

Լրահոս