Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել: Այս մասին գրում է «Իրնա» գործակալությունը:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր կողմնակիցների համար հանրահավաքների անցկացումը կվերսկսի հաջորդ ամսին:
Պահանջվածությամբ երկրորդ գաղտնարժույթի՝ Ethereum-ի ստեղծող, աշխարհի գաղտնարժութային միլարդատերերից ամենաերիտասարդ Վիտալիկ Բուտերինն ավելի քան 1 միլիարդ դոլարի նվիրատվություն է կատարել Հնդկաստանի օգնության համար COVID-19-ի համավարակի դեմ պայքարում:
Շատ պարզ է պատասխանը՝ սա պատահեց, որովհետև այդ պետական սահմանն ընդհանրապես անպաշտպան է: Սա է գլխավոր պատճառը: ՀՀ պետական սահմանների մնացած բոլոր հատվածներում նույնպիսի իրավիճակ է, և հակառակորդը պարզապես դեռ չի որոշել այդ սահմանները ևս առաջ տալ: Իսկ նա դա անընդհատ է փորձելու անել, անընդհատ փորձելու է օգտվել իրավիճակից, շահարկել իր հաղթանակը՝ ընդլայնելով իր հնարավորությունները:
COVID-19-ի բուժման համար, որը հետագայում կայուն կդառնա օգտագործվող դեղամիջոցների նկատմամբ, կպահանջվեն նոր պատրաստուկներ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանն է:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը պատասխանելով հարցին՝ նշեց. «Իրանի պաշտոնական դիրքորոշումներում հստակորեն արձանագրվել է Հայաստանի տարածքային ամբողջականության խնդիրը։ Սա արվել է երկու անգամ՝ 44-օրյա պատերազմի վերջում Իրանի հոգևոր առաջնորդի առանձին ուղերձում և Երևան ԻԻՀ արտգործնախարարի կատարած այցի ժամանակ։ Նա արձանագրել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար «կարմիր գիծ է։ Այս համատեքստում Իրանից Հայաստանը համարժեք ազդակներ ստացել է և պետք է փորձի գործակցել Իրանի հետ, նաև այդ ազդակների նախանշված շրջանակներում»։
Վրաստանի համաճարակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման 1390 դեպք:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր անհանգստություն է հայտնել Գազայի հատվածի խաղաղ բնակիչների ճակատագրով
Քաղաքագետը վստահեցրեց՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է բոլորովին այլ միտումով, շատ լավ իմանալով, որ ՀԱՊԿ-ում կան տարաբնույթ շահեր ունեցող պետություններ՝ օրինակ՝ Ղազախստան և Բելառուս, իսկ ղազախներն ադբեջանցիների հետ 100 անգամ շատ ավելի մեծ առևտրաշրջանառություն ունեն, քան Հայաստանի, ուստի հարց է առաջանում՝ արդյո՞ք Ղազախստանը նպատակ կունենա, որպեսզի Ադրբեջանի դեմ ՀՀ-ն որևէ գործողություն ունի, և նմանատիպ վիճակ է նաև Բելառուսի դեպքում։
«Ալիևը Զանգեզուրի մասին 2000-ականներին է խոսել, ուստի խնդիրը հիմա մեղավորներ գտնելը չէ». Տաթևիկ Հայրապետյան
Մի բան ակնհայտ է, որ վերջին մի քանի, հատկապես՝ հինգ տարիների ընթացքում, Թուրքիայի ագրեսիվ և հավակնոտ գործողությունները, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, Արևելյան-Միջերկրածովյան տարածաշրջանում և, իհարկե, Հարավային Կովկասում, որի գագաթնակետը եղավ Արցախյան պատերազմը և պատերազմի արդյունքները՝ որպես թյուրք-ադրբեջանական տանդեմի հաջողություն, որակապես փոխել է ուժային հավասարակշռությունը բոլոր նշածս տարածաշրջաններում:
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևը հույս ունի, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բանակցային ներուժը արդյունավետ կօգտագործվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակի հետ կապված:
Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության վերացմանը և բանակցում է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ:
ԱՄՆ-ի հրամանատարությունն այս շաբաթ իր զինծառայողներին դուրս է բերել ռազմաօդային ուժերի խոշոր ռազմակայանից, որը գտնվում է Աֆղանստանի հարավի Ղանդահարի նահանգում: Այդ մասին մայիսի 14-ին հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով այս նահանգում աֆղանական բանակի ներկայացուցիչ Խոջու Ալային։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է պաղեստինցիներին նույն վճռականությամբ, ինչպես աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում։
«Ադրբեջանը չի հանդարտվելու, եթե այս դեպքը հանդուրժվի». Էդմոն Մարուքյան
Առնվազն 12 մարդ է զոհվել, 20-ից ավելին տուժել Աֆղանստանի Քաբուլի նահանգում՝ մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
«Ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքների է գնում՝ հետապնդելով մի քանի նպատակ»,- 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին միջադեպերին՝ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Միացյալ Նահանգները գտնում է, որ Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի պաղեստինա-իսրայելական հակամարտությունում, և ապահովելու է նրա ռազմական գերակշռությունը:
SGP-ի նախագահը «Թվիթերի» իր էջում կոչ է արել միջազգային հանրությանը կանգնեցնել այդ բռնությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումներից մեկը։
Հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 13-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է kremlin.ru-ն:
Իսրայելի ռազմաօդային ուժերը ցամաքային ստորաբաժանումների օգնությամբ, որոնք չեն մտել Գազայի հատվածի տարածք, մայիսի լույս 14-ի գիշերն իրականացրել են հակամարտության ներկայիս փուլում խորշորագույն գործողությունը պաղեստինյան միջատարածքում արմատականների ռազմական թիրախների դեմ:
Մայիսի 13-ի երեկոյան եւ լույս 14-ի գիշերն առնվազն 139 պաղեստինցի է վիրավորվել Երուսաղեմում եւ Հորդանան գետի արեւմտյան ափին իսրայելացի իրավակարգի աշխատակիցների հետ ընդհարումներում:
Գազայի հատվածից առնվազն 1 750 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք չորս օրում: Ինչպես մայիսի 14-ին Twitter-ի իր էջում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը, հրթիռակոծումների հետեւանքով զոհված իսրայելացիների թիվը հասել է յոթի։
Միացյալ Նահանգները պատվաստման տեմպերով մոտենում է այն բանին, որ ամերիկացիների շուրջ 59 տոկոսն ստանա պատրաստուկի թեկուզ առաջին դաղաչափը:
«Սպուտնիկ V»-ով պատվաստվելուց հետո կորոնավիրուսի նկատմամբ բջջային իմունիտետի պահպանման ժամկետների հետազոտությունը պետությանը կօգնի ավելի շատ միջոցներ խնայել, առկա է այն բանի հավանականությունը, որ պաշտպանությունը կպահպանվի երկու տարի:
Վրաստանի իշխանությունները պլանավորում են ցամաքային սահմանները բացել մի քանի շաբաթ անց: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնավան։
Թուրքիայում շարունակում են սահմանափակել ոչ մուսուլման կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Այս մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության 2020-ի համար հրապարակած կրոնական ազատությունների մասին զեկույցում: