
Մահացել է հայտնի դերասան Ալեն Դելոնը

Մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը, հայտնում է «Ֆրանսպրեսը»:
Սիրված դերասանը 88 տարեկան էր։
Թատրոնի և կինոյի դերասանը, ռեժիսորը և սցենարիստը մեծ համբավ ձեռք բերեց «Ռոկկոն և նրա եղբայրները» (1960), «Պայծառ արևի տակ» (1960), «Սամուրայ» (1967) ֆիլմերում ունեցած դերերի շնորհիվ։
Դելոնը «Սեզար» մրցանակի դափնեկիր է «Մեր պատմությունը» ֆիլմի համար և պատվավոր մրցանակակիր Բեռլինի միջազգային կինոփառատոնում։ 2019 թվականի Կաննի կինոփառատոնում Դելոնը արժանացել է «Ոսկե արմավենու» պատվավոր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։