Վրաստանում յուրաքանչյուր 3-րդ երեխա գտնվում է աղքատության շեմից ցածր
Վրաստանում յուրաքանչյուր երրորդ երեխան աղքատության շեմից ցածր կեցության մակարդակում է ապրում: Ըստ aliq.ge-ի՝ այս մասին են վկայում սոցիալական ծառայության գործակալության և Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալները։
Ավելի կոնկրետ՝ 2024 թվականի հուլիսի վերջի դրությամբ երկրում նպաստ է ստանում մինչև 16 տարեկան 243.573 մարդ, իսկ Geostat-ի վիճակագրության համաձայն՝ Վրաստանում այս տարիքային խմբում կա 764.759 մարդ։
Բացի այդ, սոցիալական ծառայությունների գործակալության վիճակագրության համաձայն, սոցիալական նպաստ ստացող երեխաների ամենամեծ թիվը գրանցվում է Թբիլիսիում՝ 53 հազար 724:
Նպաստառու երեխաների վիաճակագրությունն ըստ շրջանների՝ հետևյալն է.
1. Թբիլիսի- 53.724,
2. Քվեմո Քարթլի- 38.788,
3. Իմերեթի- 30.115,
4. Սամեգրելո-Զեմո Սվանեթի- 26.870,
5. Աջարիա- 25.643,
6. Կախեթի- 23.840,
7. Շիդա Քարթլի- 18.874,
8. Գուրիա- 9120,
9. Սամցխե-Ջավախեթի- 7679,
10. Մցխեթա- Մթիանեթի- 6267,
11. Ռաճա- Լեչխումի և Քվեմո Սվանեթի- 2653:
Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հուլիսի դրությամբ Վրաստանում կենսապահովման նպաստ է ստանում 677.495 մարդ, ինչը կազմում է ընդհանուր բնակչության 18,3 տոկոսը։