«Հայկական կողմի քաշած փշալարը կիսատ է մնացել, Ադրբեջանն ամբողջ «լինիայով» խրամատ է փորել». Արգամ Հովսեփյան

2023 թվականի մարտի 30-ին Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել էին Սյունիքի մարզի Տեղ համայնքի տարածք ու սկսել էին դիրքավորվել։ Երբ արդեն հարմար դիքավորվել էին, ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել հայկական դիրքերի մոտ ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինվորների ուղղությամբ, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր։

Վերջերս ադրբեջանական կողմը թույլ չէր տվել, որպեսզի հայկական կողմը փշալարեր քաշի հայկական ու ադրբեջանական դիրքերի մեջտեղի հատվածում։

168.amի հետ զրույցում  Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանն ասաց, որ Ադրբեջանը գրեթե 3 կմ երկայնքով խրամատներ է փորել ու դիրքեր է դրել։

«Հայկական կողմի քաշած փշալարը կիսատ է մնացել, չգիտեմ՝ ինչ է եղել, չեմ հասկանում։

Կարդացեք նաև

Ադրբեջանական կողմից վերևի պոստից մինչև ներքև մանրակրկիտ խրամատ են փորել՝ ամբողջ «լինիայով»»,- նշեց Արգամ Հովսեփյանը։

Ըստ նրա, որքան էլ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով հայտարարի, որ Ադրբեջանը պետք է հետ գնա ՀՀ տարածք ներխուժած հատվածներից, Ադրբեջանը հենց այնպես հետ չի գնալու։

«Ասում եմ ձեզ՝ Ադրբեջանը խրամատ է փորել, խրամատների հետևում դիրքեր է տեղադրել, այդքան աշխատանք անելուց ու ամրանալուց հետո, մի սպասեք, որ դուրս կգա։

Ախր մենք թշնամուն գիտենք, հենց այնպես դուրս չի գա։ Մեր տարածքը կարող ենք ազատագրել միայն ու միայն ուժով, Ադրբեջանը դիվանագիտությամբ ոչինչ չի անում, ու կարծում եմ՝ սա բոլորն էլ լավ հասկանում են։ Թուրքին պիտի ստիպողական հանես այդ տարածքներից։

Արավուս փոքր գյուղից 68 հեկտար հիմա Ադրբեջանի կողմից զավթված է՝ 2020 թվականից հետո, հետ գնացող լինեին, այդ տարածքներից կգնային»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Արգամ Հովսեփյանը նաև տեղեկացրեց, որ հայկական կողմում մնացած հողերը բնակիչները մշակում են, սակայն բնակչության 80 տոկոսն անասունները վաճառել են, քանի որ արոտավայրի խնդիր ունեն։

Տեսանյութեր

Լրահոս