Մինչև 2036 թվականը Հնդկաստանի բնակչության թիվը կգերազանցի 1,5 միլիարդը. կանխատեսում

Հնդկաստանի բնակչության թիվը 2036 թվականին կհասնի 1,522 միլիարդի։ Ըստ ՏԱՍՍ գործակալության, այդ մասին ասվում է երկրի Վիճակագրության և ծրագրերի կատարման նախարարության զեկույցում։ 60 և ավելի բարձր տարիքի բնակիչների բաժինն, ըստ կանխատեսումների, կաճի։

Միևնույն ժամանակ, ծնելիության տարիքային գործակցի նվազման պատճառով կկրճատվի մինչև 15 տարեկան բնակիչների թիվը: Կանանց թիվը մինչև 2036 թվականը կաճի մինչև 48,8 %, ինչը կնպաստի երկրում գենդերային հավասարության բարելավմանը, երբ Հնդկաստանում հազար տղամարդուն բաժին կընկնի 952 կին՝ 2011 թվականի 943-ի համեմատությամբ։

Ըստ նախարարության՝ դա կապահովի կողմնորոշիչներ հնդկական հասարակությունում սոցիալ-տնտեսական առաջընթացի և կանանց ավելի լավ կարգավիճակի ապահովման համար:

ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի (UNFPA) տվյալներով՝ Հնդկաստանը կլինի աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրն ամբողջ հարյուրամյակի ընթացքում և մինչև 2100 թվականն այդ ցուցանիշով առաջ կանցնի Չինաստանից:

Ներկայում Հնդկաստանը բնակչության թվով առաջատարն է աշխարհում. երկրի բնակչությունը գնահատվում է 1,442 միլիարդ մարդ: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 1,425 մլրդ բնակչով։

Հնդկաստանի բնակչության աճը UNFPA-ն կապել է երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման և մայրական մահացության մակարդակի նվազման հետ:

Հիմնադրամի տվյալներով՝ Հնդկաստանի բնակչության 26 %-ն այժմ 10-24 տարեկան է, ընդ որում, 2023 թվականին ծնված տղամարդկանց կյանքի տևողությունը գնահատվում է 71, իսկ կանանցը՝ 74 տարի:

Տեսանյութեր

Լրահոս