Բաժիններ՝

ԱՄԷ-ն տասը տարվա ընթացքում 3,5 միլիարդ ԱՄՆ դոլարի մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Սուդանին

Արաբական Միացյալ Էմիրությունները վերջին 10 տարվա ընթացքում ավելի քան 3,5 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Սուդանի ժողովրդին: Այս մասին նշված է ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարության Ռազմավարական հաղորդակցության բաժնի հրապարակած տեղեկագրում:

Նշվում է, որ 2023 թվականին տարածաշրջանում հակամարտության բռնկումից սկսած ԱՄԷ-ի մարդասիրական նախաձեռնություններով մոտ 230 միլիոն ԱՄՆ դոլարի չափով աջակցություն են ցուցաբերվել եղբայրական Սուդանի ժողովրդին։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ԱՄԷ-ն երկու դաշտային հիվանդանոց է կառուցել Չադում,  ապահովել՝  փախստական սուդանցիներին բուժօգնության ցուցաբերումն ու բուժումը հարևան երկրներում: Բացի այդ՝ ստեղծվել Ամջարասի դաշտային հիվանդանոցը, որտեղ մինչ այժմ   գրանցվել է 24 հազար 741 բուժման դեպք, իսկ Աբեչեի համանման հաստատությունում՝ 21 հազար 761։

Սուդանցիներին ԱՄԷ-ի կողմից աջակցություն է ցուցաբերվել նաև 10 հազար տոննա պարենային, բժշկական ապրանքների տեսքով: Սուդանի և հարևան երկրների վերաբերյալ Փարիզում կայացած Հումանիտար միջազգային համաժողովի շրջանակներում էլ ԱՄԷ-ն խոստացել է 100 մլն ԱՄՆ դոլարի չափով աջակցություն ցուցաբերել:

Այդ շրջանակներում 70 միլիոն դոլար է նվիրաբերվել Սուդանում ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպություններին, իսկ 30 միլիոն դոլար ուղղակի նվիրատվություն՝ հարևան երկրներում փախստականներին աջակցելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս