Ռուսաստանի ԱԳՆ-ը «խիստ բողոք» է հայտնել Մոսկվայում Իտալիայի դեսպանին
Իտալական RAI հեռուստառադիոընկերության աշխատակիցներին, հավանական է, Կուրսկի մարզ են ուղեկցել սահմանի ուկրաինական կողմից՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը լրագրողների ներկայությամբ քողարկելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ը «խիստ բողոք» է հայտնել Մոսկվայում Իտալիայի դեսպան Սեսիլիա Պիչոնիին։ Պատճառը իտալական Rai 1 հեռուստաալիքի ռեպորտաժն էր, որը նկարահանվել է Կուրսկի շրջանի Սուջա քաղաքում։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։
Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Մոսկվայում Իտալիայի դեսպան Չեչիլիա Պիչոնիին բողոք է ներկայացվել ուկրաինացի ռազմական լրագրողների ուղեկցությամբ RAI հեռուստառադիոընկերության՝ Կուրսկի մարզ ներթափանցելու (Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը լուսաբանելու և Սուջա քաղաքից ռեպորտաժ պատրաստելու համար) կապակցությամբ:
«Քանի որ արևմտականներն արդեն հսկայական քանակությամբ նյութեր էին գրել, որոնք փաստերով մերկացվել են ռուսական կողմից՝ նրանք պետք է ինչ-որ բանով արդարանային։
Բացարձակապես վստահ եմ, որ այդ պատճառով էր անհրաժեշտ նման համակցում՝ իտալացի լրագրողներին այնտեղ տանելու և ներկայություն ունենալու տեսքով։ Դրանով նրանք իրենց նյութերում հորինածը ներկայացրել են իբրև «ճշմարտություն» տեղից, քանի որ հակառակ դեպքում նրանց հաստատ ոչ ոք չէր հավատա», – ասել է Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
ՌԴ ԱԳՆ-ում նաև հայտարարել են, որ Իտալիայի քաղաքացիների կատարած գործողությունները ենթակա են Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքով նախատեսված համարժեք պատիժների:
Ռուսաստանի իրավասու գերատեսչությունների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ RAI-ի աշխատակիցների կողմից կատարված հանցագործության հանգամանքները պարզելու ուղղությամբ՝ դրանց իրավական գնահատական տալու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: