
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի զինամթերքի պահեստին

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող՝ «Հեզբոլլահ»-ի ռազմական նշանակության շենքերի և զինամթերքի պահեստին:Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը իր «Տելեգրամ»-ի ալիքում:
«Երեկ երեկոյան ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Հանին և Մարուն ալ-Ռաս շրջաններում գտնվող «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության ռազմական շենքերի վրա։ Բացի այդ՝ Նեբատիյա շրջանում գիշերը գրոհի է ենթարկվել կազմակերպության զենքի պահեստը»,-նշել են Իսրայելի պաշտպանության բանակից:
Իսրայելի պաշտպանության բանակը հրետանային կրակով գրոհել է Լիբանանի հարավում գտնվող Ռամիշ, Լավոնա, Քֆար-Շոբա և Այտա-էշ-Շաաբ շրջանները: