Ռուսաստանից Վրաստան փոխանցումները նվազել են
2024 թվականի հուլիսին Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է 298,1 մլն ԱՄՆ դոլար (815,0 մլն լարի), ինչը 1,8 տոկոսով (5,4 մլն ԱՄՆ դոլար) պակաս է 2023 թվականի հուլիսի համանման ցուցանիշից։ Այս մասին, aliq.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է Ազգային բանկը։
Դրամական փոխանցումներն ամենաշատը նվազել են Ռուսաստանից՝ 38,7 տոկոսով։
Տեղեկության համաձայն՝ արտերկրից Վրաստան փոխանցումների 96,5 տոկոսը բաժին է ընկնում 25 խոշոր գործընկեր երկրներին, որոնցից փոխանցումների ծավալը հուլիսին գերազանցել է 1 մլն ԱՄՆ դոլարը։
2024 թվականի հուլիսին Վրաստանից արտերկիր է փոխանցվել 33,5 մլն դոլար (91,5 մլն լարի), ինչը 17,1 տոկոսով ավելի է 2023 թվականի հուլիսի ցուցանիշից (28,6 մլն դոլար)։