«Վստահ եմ, որ Հայաստանի բնակչության 99%-ը հեշտությամբ կլուծի այս հանելուկը». Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է. «Հայկականության թեստ։

1. Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում 2026 թվականի մարտի 3-ից ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում ավերվել է Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Աստվածածին մայր տաճարը։

Մինչ այդ Արցախում ավերվել կամ պղծվել են տասնյակ հայկական եկեղեցիներ, հուշարձաններ և գերեզմանոցներ։

2. Երևանում ապրիլի 24-ի գիշերը՝ Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հայկական հայրենասեր երիտասարդությունը բողոքի նշանով այրել է այն պետության դրոշը, որը ժխտում է մեկուկես միլիոն հայերի ոչնչացման համար իր պատմական պատասխանատվությունը։

Այսինքն՝ երիտասարդությունը այրել է Թուրքիայի դրոշը։

Հիմա գուշակեք՝ Հայաստանի ո՞ր գործողությունն են կտրուկ դատապարտել Հայաստանի բարձրաստիճան կառավարիչները ՝ պետություն-հայասպան Թուրքիայի դրոշի այրո՞ւմը, թե՞ Ադրբեջանի կողմից հայկական քրիստոնեական տաճարների ոչնչացումը։

Վստահ եմ, որ Հայաստանի բնակչության 99%-ը հեշտությամբ կլուծի այս հանելուկը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930