Թրամփը հայտնել է, որ մոտ ապագայում բենզինի բարձր գինը կպահպանվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ ռազմական հակամարտության և Հորմուզի նեղուցի փակման պատճառով բենզինի բարձր գինը մոտ ապագայում կպահպանվի։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը:

Լրագրողները նրան հարցրել են՝ արդյոք հակամարտության երկարաձգումը նշանակում է, որ ամերիկացիները կանխատեսելի ապագայում ստիպված կլինեն ավելի շատ գումար ծախսել  վառելիքի համար։

«Իհարկե։ Մի քիչ։ Եվ գիտե՞ք, թե ինչ կստանան նրանք դրա դիմաց. Իրան՝ առանց միջուկային զենքի», – պատասխանել է ԱՄՆ ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930