Գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. Պուտինի ուղերձը

Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի թույլ չտա հայ ժողովրդի ցեղասպանության նման բարբարոսության կրկնություն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20 ‒ րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի ՝ հայ ժողովրդի Ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Դաժան հաշվեհարդարը անպաշտպան, անմեղ մարդկանց նկատմամբ, որոնք սպանվել, վիրավորվել, վտարվել են հայրենի քաղաքներից ու ավաններից, ցնցել է ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց են տվել, թե ինչի են հանգեցնում կրոնական թշնամանքի հրահրումը, ազգայնականությունն ու այլատյացությունը», – ասվում է Կրեմլի կայքում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների մասնակիցներին Պուտինի ողջույնի խոսքում:

Պուտինը նշել է, որ այդ տարիների հալածանքներն ու բռնաճնշումները չսպիացող վերք են դարձել հայերի բազմաթիվ սերունդների համար, սակայն վերապրած արհավիրքը համախմբել է մարդկանց, ովքեր ցույց են տվել ամուր ավանդույթներ, իմաստնություն և քաջություն:

Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում միշտ անփոփոխ է եղել և արդեն 1915թ. մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որը դատապարտում է հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ, իսկ ավելի ուշ ՝ Պետդումայի 1995թ. ապրիլի 14-ի հայտարարության մեջ, ասվում է ուղերձում:

Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս Հայաստանի զավակներն ու դուստրերը կպաշտպանեն ազգային ինքնությունը, բազմահազարամյա մշակույթը, լեզուն, ազատությունն ու հոգևոր արժեքները:
«Բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք», – ասված է Ռուսաստանի ղեկավարի ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930