«Հայոց ցեղասպանությունն ինձ համար քաղաքական հարց լինելուց առաջ նախ ընտանեկան պատմություն է՝ կորուստների և փրկության հրաշքի». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրել է. «Միշտ եմ ապրումներով գնացել Ծիծեռնակաբերդ։

Լինելով ցեղասպանություն վերապրած տոհմի ներկայացուցիչ՝ մանկությունից հիշում եմ լուսահոգի Եփրեմ պապուս և Ազատուհի տատուս ծանր պատմությունները այն մասին, թե ինչպես են իմ նախնիները հրաշքով մազապուրծ եղել սպանդից։

Հայոց ցեղասպանությունն ինձ համար քաղաքական հարց լինելուց առաջ նախ ընտանեկան պատմություն է՝ կորուստների և փրկության հրաշքի։

Երեկվա օրն էլ ավելի հուզումնառատ էր՝ 3 տարի անց, ազատազրկումից հետո, կրկին այստեղ էի, հայերիս համար սակրալ վայրում, որ փորձում են պղծել և ուրացության մատնել Հայաստանի ներկայիս կառավարիչները։

Ոչինչ չի մոռացվել։

Ոչ ոք չի մոռացվել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930