Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվnւթյան ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ երեկ Թուրքիայի դրոշն այրելnւ մասին

Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց: Այս մասին գրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով երեկ Թուրքիայի դրոշն այրելուն:

«Հայաստանի կառավարությունը պետք է ժամանակին կանխեր նմանատիպ արշավը, որն «էթնիկ հողի վրա արմատացած ատելության մարմնավորում» (չակերտները-Tert.am) է, և ձեռնարկեր անվտանգության համապատասխան միջոցներ: Լիովին անընդունելի է նման գործողությունների վրա աչք փակելը՝ քողարկվելով ժողովրդավարական նորմերով, հավաքների ազատությամբ և կարծիքի ազատությամբ։

Նման գործողությունները, որոնք շարունակում են մնալ Հայաստանում «ռևանշիզմի և էթնիկ ատելության վրա հիմնված ֆաշիստական մտածողության» (չակերտները-Tert.am) բացահայտ դրսևորում, պետք է դատապարտվեն և կանխվեն միջազգային մակարդակով»,- ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930