«Թրամփի դեմ նոր մահափորձ է կատարվել, սակայն նա ողջ ու առողջ է»,- ասել է կոնգրեսական Թեյլոր-Գրինը։
Թուրքիայում հետզհետե աճող գնաճից անմասն չեն մնացել նաև երկրում գործող ծերանոցների, տարեցների խնամքի և վերականգման կենտրոնները:
«Հեծանիվը կյանք է», «Արցախը հանձնել են Արցախի իշխանությունները՝ ստորագրելով ԼՂ-ի ինքնալուծարման փաստաթուղթը», «10-րդ դասարանի պատմության դասագիրք չունենք. դա անելու ենք թղթապանակի միջոցով»,
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում 2008 թվականի օգոստոսյան պատերազմի համար ներողություն խնդրելու անհրաժեշտության մասին Իվանիշվիլիի հայտարարության կապակցությամբ։
«Այդ 4-րդ հոդվածում հղում է արված ԵԱՀԿ ստանդատներին, ըստ որի, մարդկանց արոտավայրերի և բնակավայրերի միջև խնդիր չպետք է առաջանա սահմանագծման և սահմանազատման արդյունքում։ Հիմա հարց՝ Տավուշում դուք տեսա՞ք նման բան, իհարկե ո՛չ։ Տավուշում հանձնելիս ասում էին, թե հույս ունեն, որ հաջորդը կսահմանագծվի և կսահմանազատվի Հայաստանի համար զգայուն հատվածը՝ Ջերմուկը, իսկ այդ կանոնակարգը նման բան չի սահմանում»։
Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը հայտարարել է, որ Սերբիան պատրաստ է հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու ծրագրերից, եթե բախվի պայմանների, որոնք նա չի կատարի։
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը, մեկնաբանելով ԲՐԻԿՍ-ին միանալու Անկարայի մտադրությունը, ասել է, որ երկիրը կարող է հարաբերություններ հաստատել ում հետ ցանկանում է, մինչդեռ Վաշինգտոնը վստահ է ՆԱՏՕ-ի իր դաշնակցի հետ երկկողմ հարաբերություններում։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել է Եմենի հութիներին այն բանից հետո, երբ Եմենից բալիստիկ հրթիռ է արձակվել Իսրայելի կենտրոնական մաս, գրում է Times of Israel-ը։
«Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներին վերադարձնելու խնդրի առաջնային հասցեատերը հենց պետությունն է, որովհետև իր քաղաքական պաշտպանության տակ գտնվող անձանց վերադարձի հարցն է, և քանի որ խնդիրը նաև միջազգային հարաբերություններին է առնչվում»,- 168․am-ի հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ արձագանքելով մեր այն արձանագրմանը, որ այս օրերին հնչում են տեսակետներ, ինչով փորձ է արվում կառավարության կոնկրետ պարտականությունն անորոշաբար դնել հայ ժողովրդի ուսերին:
Գազայի հատվածում Իսրայելի զինուժի հարվածների հետևանքով պաղեստինցի զոհերի ընդհանուր թիվը հասել է 41 հազար 206-ի, իսկ վիրավորներինը՝ 95 հազար 337-ի։
Պեկինում Սյանշանի անվտանգության գագաթնաժողովին մասնակցող ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և Իրանի զինված ուժերի շտաբի պետ ու փոխհամակարգող ծովակալ Հաբիբոլլահ Սայարին հանդիպման ընթացքում քննարկել են ծովային ոլորտում (հյուսիսում և հարավում) համագործակցության զարգացումը՝ համատեղ ծովային պարեկությունը և մասնագիտացված վարժանքները: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին քննադատել է Ռուսաստանի դիրքորոշումն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ ասելով, որ այդ միջանցքի վերաբերյալ Ռուսաստանի հըավակնություններն անընդունելի են, գրում է Mehr-ը։
Թուրքիայի Սաքարիա նահանգում՝ երկրի հյուսիս-արևմուտքում, մակարոնեղենի գործարանում պայթյուն է տեղի ունեցել. տուժել է 20 մարդ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքը։
Ռուսական լրատվամիջոցների դեմ ԱՄՆ-ի գործողություններն անպատասխան չեն մնա։
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այցելել ԱՄՆ և այնտեղ ներկայացնել ծրագիր, որը ներառում է նաև Կիևի պատրաստակամությունը՝ համաձայնելու որոշ շրջաններում տեղային զինադադարի և հակամարտության ժամանակավոր սառեցման:
Վրաստանի իշխանությունները չեն միացել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին, և այժմ թույլ չեն տա երկիրն օգտագործել այլ պետությունների շահերի համար, հայտարարել է իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը հայտնել է, որ Թուրիքան տուրիզմի ոլորտում զբաղեցնում է 5-րդ տեղն աշխարհում:
Կիրակի լուսադեմին Եմենից «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, գրում է The Times of Israel-ը՝ մանրամասնելով, որ սա երրորդ դեպքն է, երբ Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբներն ակնհայտ հաջողությամբ կարողանում են շրջանցել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, ՏԱՍՍ-ին հաստատել է ՌԴ-ում դեսպան Քազեմ Ջալալին։
Պատժամիջոցները ձախողված գործիք են, արևմտյան երկրները չեն կարող դրա միջոցով Իրանին պարտադրել իրենց կամքը, Թեհրանը բաց է երկխոսության համար, բայց երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, այլ ոչ թե սպառնալիքների եւ ճնշումների վրա, Fars գործակալությունը մեջբերում է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հայտարարությունը:
Թուրքական մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ 2024 թվականի հուլիսին Թուրքիայի տնտեսության մեջ 1.18 միլիարդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսք է ապահովվել, որից 587 միլիոն դոլարը ստացվել է ուղղակի ներդրումային կապիտալի տեսքով:
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է Հայաստան, Հունաստան և Մոլդովա առաջիկա այցերի նպատակները։
Միջոցառումը տեղի ունեցավ Գերմանիայի «Մունք» նախաձեռնության, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի, Հայաստանի ընդհանուր բարեգործական միության, Հայ Առաքելական եկեղեցու Բելգիայի թեմի եւ մի շարք այլ կազմակերպությունների ընդհանուր ջանքերով։ Լիլիթ Գասպարյան
2024 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածում Թուրքիայից Անգլիա արտահանվել է 8.3 մլրդ դոլարի ապրանք։ Սա համարվում է աննախադեպ ցուցանիշ։ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Բրիտանիա կատարված թուրքական արտահանումների աճը կազմել է 10.8 տոկոս։
2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանում արտահանումն աճել է 2,4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 3,3 տոկոսով։ Այդ մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվայլները։
Պարբերականի տվյալներով՝ ոստիկանության ահազանգը ոչ բոլոր գործակալներին է ուղարկվել, իսկ կասկածյալի լուսանկարը, ով կրակել էր Թրամփի վրա, ուղարկվել է ընդամենը մեկ սպայի։
«Եկեղեցին քաղաքականության մեջ որպես բիզնես չի մտնում, և չեմ կարծում, թե պետք է մտնի, բայց եկեղեցին միշտ պաշտպանում է իր ժողովրդի իրավունքը, արդարությունը, ճշմարտությունը: Հետևաբար՝ եկեղեցին, անշուշտ, եթե պահանջ լինի, ունենք Ավարայր, ունենք Սարդարապատ… Եկեղեցին ժողովուրդն է, եթե ժողովուրդը անարդարության մեջ է գտնվում, եթե ժողովրդի վիճակը համապատասխան չէ քրիստոնեական մեր պապենական ավանդության և հավատքի, անշուշտ, եկեղեցին ամեն իրավունք ունի՝ ձայն բարձրացնելու և արդարություն պահանջելու»։
Արձակուրդից եթեր է վերադարձել «Բարդ Talk» հաղորդաշարը, որի այս թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցած կարևոր արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունները, հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված զարգացումները և դրանց հնարավոր ազդեցությունն առաջիկա գործընթացների վրա։