Բաժիններ՝

Թրամփը օգնականներին հանձնարարել է պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին հանձնարարել է պատրաստել Իրանի տևական շրջափակման պլան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Wall Street Journal թերթին։

Ըստ նրանց տեղեկությունների՝ վերջին շրջանում Սպիտակ տան ղեկավարն արտահայտվել է ի նպաստ Իրանի տնտեսության վրա ճնշում գործադրելուն՝ թույլ չտալով նավերի, այդ թվում՝ նավթատար տանկերների ելքը Իրանի նավահանգիստներից։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի կարծիքով՝ մյուս տարբերակները՝ ռմբակոծությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալը, Վաշինգտոնի համար ավելի մեծ ռիսկեր են պարունակում, քան շրջափակման շարունակումը։

Ինչպես նշում է հրատարակությունը, Թրամփը հակասական խորհուրդներ է ստանում Իրանի նկատմամբ հետագա գործողությունների վերաբերյալ։ Որոշ պաշտոնյաներ բացահայտորեն կոչ են անում Սպիտակ տանը ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա, սակայն կան նաև այնպիսիք, ովքեր մտահոգություն են հայտնում, որ Հորմուզի նեղուցը փակ պահելը կամ մարտական գործողությունների շարունակումը կվնասի ամերիկյան տնտեսությանը և կարող է չափազանց բացասաբար անդրադառնալ Հանրապետական կուսակցության համար ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքների վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930