Եվրոպական կառույցների համար Նիկոլի աթոռն ավելի կարևոր է, քան մարդու իրավունքները․ Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, որը նույնպես մասնակցում է ԵՄ գրասենյակի մոտ կազմակերպված ակցիային՝ ընդգծեց, որ Եվրոպական կառույցներն ու հանձնաժողովները քաջատեղյակ են Հայաստանում ստեղծված իրավիճակից։

Նրա խոսքով՝ Եվրոպական կառույցներն իրենց նամակի կարիքը չունեն և իրենց տարեկան զեկույցներում հստակ փաստաթղթավորում են Հայաստանում իշխանություններից կախյալ դատական համակարգի գործողությունները, շինծու, քաղաքականացված քրեական գործերը և մարդու իրավունքների խախտումները։

«Խնդիրն այն է, որ համարժեք արձագանք չկա, քանի որ նրանք բավականին հավատարիմ են Փաշինյանին», – լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի բազմաթիվ անդամների մոտ կա տպավորություն, որ այսօր եվրոպացիները մտահոգված չեն իրենց հռչակած արժեքներով, մարդու իրավունքներով և ազատություններով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930