Բաժիններ՝

Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ չեն քննարկի երկրի հրթիռային ծրագիրը

Իրանը չի պլանավորում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում քննարկել իր հրթիռային ծրագիրը, ինչպես նաև Թեհրանի կողմից աջակցվող տարածաշրջանային զինված կազմավորումների՝ «Դիմադրության առանցքի» հարցը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Կահիրեում Իսլամական Հանրապետության դեսպան Մոջթաբա Ֆերդոուսի Փուրը։

«Մենք բանակցություններ չենք վարի հրթիռային ծրագրի և «Դիմադրության առանցքի» վերաբերյալ», – նշել է նա:

Եգիպտոսում Իրանի դեսպանը հավելել է, որ ԱՄՆ-ն «նաև պետք է հարգի Իսլամական Հանրապետության բոլոր օրինական իրավունքները նրա միջուկային ծրագրի շրջանակներում»։

Դեսպանը նաև հայտարարել է, որ Իրանն անձնատուր չի լինի, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին, և բանակցություններ չի վարի ճնշման ներքո:

«Մենք թույլ չենք տա, որ ԱՄՆ-ն մեզ հետ խոսի ուժի դիրքերից: Իրանը երբեք անձնատուր չի լինի և բանակցություններ չի վարի ճնշման և նոր հարձակումների սպառնալիքների ներքո», – ընդգծել է դիվանագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930